![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/5b/150_Autogenes_Training.jpg/640px-150_Autogenes_Training.jpg&w=640&q=50)
Աուտոգեն մարզում
From Wikipedia, the free encyclopedia
Աուտոգեն մարզում (հուն. αυτός – ինքը, ինքս, ինքնա, γεννάω – ծնում եմ), հոգեֆիզիոլոգիական վարժությունների համակարգ և դրա կիրառման գործընթացը։ Հոգեբանական վերականգնման ամենակարևոր միջոցներից է։ Օգտագործվում է ինքնուրույնաբար սեփական հոգեկան ու ֆիզիոլոգիական գործընթացները կարգավորելու, բնավորության և հմտությունների նպատակասլաց ձևավորման, ախտաբանական երևույթներից ազատվելու համար։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/5b/150_Autogenes_Training.jpg/640px-150_Autogenes_Training.jpg)
Աուտոգեն մարզման մեթոդիկան առաջարկվել է գերմանացի հոգեթերապևտ Հենրիխ Շուլցի կողմից։
Զուգորդվում է ինքնաներշնչման հետ։
Ներկայումս կիրառվում է նաև մանկավարժության բնագավառում, մասնավորապես դժվար դաստիարակվող երեխաների հետ տարվող աշխատանքի ընթացքում։