1987 թ. - ավարտել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի սլավոնագիտության և բալկանագիտության ինստիտուտի ասպիրանտուրան (Մոսկվա) և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական կոչում։
1988-1992 թթ. - ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Գրականության ինստիտուտի գիտաշխատող
1992-1993 թթ. - ՀՀ ԱԳՆ Եվրոպայի բաժնի երկրորդ քարտուղար
1993-1996 թթ. - Հունաստանի Հանրապետությունում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար, այնուհետև՝ դեսպանության առաջին քարտուղար
1996-1998 թթ. - ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության Երկրորդ եվրոպական բաժնի վարիչ, ապա՝ Երկրորդ եվրոպական բաժանմունքի տնօրեն
1998 թ. - համատեղության կարգով, իսկ նոյեմբերից՝ մշտական հիմունքներով Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ գործերի հավատարմատար
1999-2006 թթ. - Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
1999-2006 թթ. - համատեղության կարգով Լատվիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վարշավա)
2000-2006 թթ. - համատեղության կարգով Լիտվայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վարշավա)
2000-2006 թթ. - համատեղության կարգով Էստոնիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վարշավա)
2006 թ. - ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Ավստրիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
2006 թ. - ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Հունգարիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիեննա)
2006 թ. - ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Չեխական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիեննա)
2006 թ. - ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Սլովակիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիեննա)
2008 թ. հունիսի 9-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ[1]։
2011 թ. հունիսի 30-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից[2]։
2011 թ. հոկտեմբերի 11-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից[3]։
2011 թ. հոկտեմբերի 11-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հունգարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից[4]։
2011 թ. հոկտեմբերի 11-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Սլովակիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից[5]։
2011 թ. հոկտեմբերի 22-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ[6]։
2022 թվականին Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը, համատեղության կարգով, նշանակվել է Բոսնիա և Հերցեգովինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պրահա)[7]։
Էստոնիայի Մարիայի Երկրի Խաչի երկրորդ դասի շքանշան (2006)[9]։
2011 թ. սեպտեմբերին Հայաստանի նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով՝ դիվանագիտության ասպարեզում ունեցած նշանակալի ծառայությունների համար[10]։
2 գիտական մենագրությունների և շուրջ 60 գիտական և քաղաքագիտական հոդվածների հեղինակ է։ Տիրապետում է ռուսերեն, անգլերեն, սերբերեն, խորվաթերեն, լեհերեն լեզուներին։