![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/46/Countries_by_Real_GDP_Growth_Rate_in_2018_%2528Armenian%2529.png/640px-Countries_by_Real_GDP_Growth_Rate_in_2018_%2528Armenian%2529.png&w=640&q=50)
Աշխարհի երկրներն ըստ ՀՆԱ-ի աճի ցուցանիշների
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Աշխարհի երկրներն ըստ ՀՆԱ-ի աճի ցուցանիշների, աշխարհի երկրների դասակարգում ըստ տրված ժամանակահատվածի համար հաշվարկված ՀՆԱ աճի տեմպի։ Ստորև ներկայացված են աշխարհի երկրների տնտեսական ցուցանիշները՝ ըստ Համաշխարհային բանկի 1990 -2020 թվականների վիճակագրական տվյալների[1]։ Հաշվարկման հիմքում ընկած են տվյալ տարում Համախառն ներքին արդյունքի իրական աճի տեմպը և վերջնարդյունքների (ապրանքների և ծառայությունների) գների աճի արագությունը։ Տվյալները վերցված են Արժույթի միջազգային հիմնադրամի «Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարներ»-ի տվյալների բազայից և մեծամասամբ համապատասխանում են 2021 թվականի օրացույցային տարվա դիտարկումներին[2]։ Այս տվյալները չպետք է շփոթել ըստ բնակչության 1 շնչի ՀՆԱ ցուցանիշների հետ, որը չի արտահայտում երկրների տնտեսության զարգացման իրական տեմպը՝ բնական և մեխանիկական շարժերի հետևանքով բնակչության թվաքանակի փոփոխության պատճառով։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/46/Countries_by_Real_GDP_Growth_Rate_in_2018_%28Armenian%29.png/640px-Countries_by_Real_GDP_Growth_Rate_in_2018_%28Armenian%29.png)