![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/4f/Maailmajaod_pd.png/640px-Maailmajaod_pd.png&w=640&q=50)
Աշխարհամաս
From Wikipedia, the free encyclopedia
Աշխարհամաս, ցամաքի տարածքներ, որոնք ընդգրկում են մայցամաքներն իրենց շրջապատող կղզիների հետ միասին[1][2][3][4][5][6][7]։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/4f/Maailmajaod_pd.png/640px-Maailmajaod_pd.png)
Ասիա - նարնջագույն
Ամերիկա - կանաչ
Անտարկտիդա - երկնագույն
Աֆրիկա - դեղին
Եվրոպա - կարմիր
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սովորաբար առանձնացվում են վեց աշխարհամասեր՝
Երբեմն առանձնահատուկ մաս առանձնացվում Օվկիանիան[1][2][4][7]։ Ավելի հազվադեպ, Ավստրալիա և Օվկիանիան Ավստրալիա մայրցամաքի հետ միասին դիտվում է որպես աշխարհի կրկնակիացած մաս[1] (Օվկիանիա[6])։
Չպետք է շփոթել մայրցամաքների բաժանումը աշխարհամասերի բաժանման հետ, ինչպես նաև Հին աշխարհը (Եվրասիան և Աֆրիկան), որը հայտնի էր մինչև Ամերիկայի բացահայտումը, և Նոր աշխարհը (Հյուսիսայի Ամերիկա և Հարավային Ամերիկա)[1][2][3][4][7]։ Ցամաքների բաժանումը աշխարհամասերի զարգացել է պատմականորեն[2][3][4][7]։
Գոյություն ունի տարբերություն «մայրցամաք» և «աշխարհամաս» եզրույթների միջև։ Մայրցամաքների առանձնացումը կատարվում է այլ մայրցամաքներից ջրային տարածությունների անջատումով, իսկ աշխարհամասն ավելի պատմամշակութային հասկացություն է։ Աշխարհամասերը մայրցամաքներից բացի ընդգրկում են նաև իրենց շրջապատող կղզիները։ Աշխարհամասերի բաժանումը է պայմանական է։ Օրինակ՝ Եվրասիա մայրցամաքը բաժանվում է Ասիա և Եվրոպա աշխարհամասերի։ Ամերիկա աշխարհամասը ընդգրկում է երկու մարյցամաքներ՝ Հյուսիսային Ամերիկան և Հարավային Ամերիկան, իրենց հարակից կղզիների հետ միասին։ Ավստրալիա մայրցամաքի ափերը ողողող Խաղաղ օվկիանոսի կղզիների հետ միասին կոչվում է Ավստրալիա և Օվկիանիա աշխարհամաս։ Անդտարկտիդա մայրցամաքը հարակից կղզիների հետ միասին կազմում է Անտարկտիկա աշխարհամասը։