![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/25/Grosskreis.svg/langhy-640px-Grosskreis.svg.png&w=640&q=50)
Աշխարհագրական լայնություն
From Wikipedia, the free encyclopedia
Աշխարհագրական լայնություն, աշխարհագրական կոորդինատներից մեկը, որը ցույց է տալիս կետի դիրքը Երկրի մակերևույթի և այլ երկնային մարմինների վրա, ինչպես նաև երկնոլորտում[1]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/25/Grosskreis.svg/220px-Grosskreis.svg.png)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/06/Two-types-of-latitude.png/640px-Two-types-of-latitude.png)
Լայնությունն ընդունված է հաշվարկել հասարակածից դեպի հյուսիս։ Այդպիսով, կետերի լայնությունը, որոնք տեղակայված են հյուսիսային կիսագնդում, դրական է, իսկ հարավայինում՝ բացասական։ Հասարակածի ցանկացած կետի լայնությունը հավասար է 0°-ի, հյուսիսային բևեռինը՝ +90 °C-ի, հարավային բևեռինը՝ -90 °C-ի։ Միևնույն զուգահեռականի բոլոր կետերի լայնությունը միևնույնն է։ Այն լայնությունները, որոնք մոտ են հասարակածին, անվանում են «ցածր», իսկ բևեռներին մոտ գտնվողները՝ «բարձր»։
Լայնությունն Երկրի մակերևույթի վրա կարելի է որոշել տարբեր եղանակներով մի փոքր տարբեր արդյունքներով[1]։
- Աստղագիտական լայնություն
՝ անկյունն ուղղահայաց գծի (գեոիդին ուղղահայաց) և Երկրի հասարակածի հարթության միջև։ Հավասար է երկրի բևեռի անկյունային բարձրությանը։ Որոշվում է աստղագիտական դիտարկումների օգնությամբ։
- Գեոդեզիական լայնություն
՝ ուղղահայաց գծի անկյունն էլիպսոիդի միջև։ Հաշվարկվում է երկրի մակերևույթին արված չափանիշներին համաձայն։
- Գեոցենտրիկ լայնություն
՝ երկրի էլիպսոիդի կենտրոնից անցնող անկյունը շառավղի և նրա հասարակածի հարթության միջև։ Գեոդեզիական լայնությունից տարբերվում է երկրի էլիպսոիդի գնդոլորտից տարբերվելու պատճառով։
Այդ մեծությունների տարբերությունը մեծ չէ։ Գեոդեզիական և գեոցենտրիկ լայնությունների տարբերությունը հասնում է առավելագույնի (մոտ 12')
պայմաններում։ Հասարակածում և բևեռներում այն հավասար է զրոյի[2]։
Տեղանքի լայնությունը կարելի է որոշել այնպիսի աստղագիտական սարքերի օգնությամբ, ինչպիսիք են սեքստանտը և գնոմոնը, ինչպես նաև կարելի է օգտագործել GPS կամ ԳԼՈՆԱՍ համակարգերը։ Լայնությունից, ինչպես և տարվա եղանակից, կախված է օրվա տևողությունը։