From Wikipedia, the free encyclopedia
Անտոն Վեբերն, նաև Անտոն ֆոն Վեբերն (գերմ.՝ Anton Webern, գերմ.՝ Anton von Webern, դեկտեմբերի 3, 1883[1][2][3][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4] - սեպտեմբերի 15, 1945[4][1][2][…], Միտերզիլ, Zell am See District, Զալցբուրգ, Ավստրիա[4]), ավստրիացի կոմպոզիտոր։ Ծնվել է 1883 թվականին Վիեննայում և մահացել 1945 թվականին Միտտերսիլում (Ավստրիա)։
Անտոն Վեբերն | |
---|---|
Անտոն Վեբերնը | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | գերմ.՝ Anton Webern |
Ի ծնե անուն | գերմ.՝ Anton von Webern |
Նաև հայտնի է որպես | գերմ.՝ Anton Webern |
Ծնվել է | 1883 դեկտեմբերի 3 Վիեննա, Ավստրիական կայսրություն |
Երկիր | Ավստրիական կայսրություն Ավստրիա |
Մահացել է | սեպտեմբերի 15, 1945 61) Միտտերզիլ, Ավստրիա | (տարիքը
Գերեզման | Միտերզիլ |
Ժանրեր | Իմպրեսիոնիզմը երաժշտության մեջ |
Մասնագիտություն | Կոմպոզիտոր, դիրիժոր |
Գործիքներ | դաշնամուր |
Կրթություն | Վիեննայի համալսարան |
Անդամակցություն | Վիեննական Երկրորդ Դպրոց |
Կայք | antonwebern.com |
Anton Webern Վիքիպահեստում |
Անտոն Վեբերնը Առնոլդ Շյոնբերգի առաջին աշակերտներից է եղել և Վիեննական Երկրորդ Դպրոցի հիմնական երեք կոմպոզիտորներից մեկը՝ Առնոլդ Շյոնբերգի և Ալբան Բերգի հետ։ Հանդես է եկել նաև որպես դիրիժոր։ Շյոնբերգի աշակերտը լինելով, նա տարվում է իր ուսուցչի ստեղծած նոր ուղղությանը՝ դոդեկաֆոնիզմին, լինելով ուղղության ամենավառ համակրողներից մեկը։ Վեբերնի բոլոր ստեղծագործությունները գրված են դոդեկաֆոնիզմի սկզբունքներով։ Նա օգտագործում է դոդեկաֆոնիզմի բոլոր երեք ձևերը՝ տոնայնական դոդեկաֆոնիզմ, անտոնայնական դոդեկաֆոնիզմ և սերիական դոդեկաֆոնիզմ։ Տոնայնական դոդեկաֆոնիզմը նրան այդքան էլ չի գերում։ Վեբերնը սիրում է անտոնայնությունը, որը չունի ոչ՛ դոմինանտա (5-րդ աստիճան), ոչ՛ սուբդոմինանտա (4-րդ աստիճան)։ Նրա առաջին կարևոր գործերից է նվագախմբի համար գրված «Պասակալյան» (օպուս 1)։ 1913 թվականին նա գրում է "Վեց պիես նվագախմբի համար" (օպուս 6)։ Միաժամանակ նա խմբավարում է տարբեր օպերետներ և նվագախմբեր։ Սոցիալ-դեմոկրատ ժամանակաշրջանում նա հայտնի է լինում որպես դիրիժոր։ 1935 թվականին մահանում է իր մտերիմ ընկեր Ալբան Բերգը և Վեբերնը հանձն է առնում խմբավարել Բերգի գրած վերջին ստեղծագործությունը՝ «Համերգ մի հրեշտակի հիշատակին»։ Բայց մի քանի փորձից հետո նա հասկանում է որ անկարող է շարունակել խմբավարությունը։ Դրանից հետո նա այլևս չի զբաղվում դիրիժորությամբ։ Երկրորդ Համաշխարհային Պատերազմի սկսվելուց հետո նրա բազմաթիվ հրեա աշակերտներ լքում են երկիրը։ Ինքը անձամբ չի լքում իր երկիրը, բայց թաքնվում է ուրիշ քաղաքում։ 1945 թվականին նրա տղան մահանում է ռմբակոծության ժամանակ։ Դեպքը խորը հետք է թողնում կոմպոզիտորի կյանքում։ Նույն թվականին նրան ուսուցչի պաշտոն են առաջարկում Վիեննայի կոնսերսատորիայում, բայց նա մերժում է առաջարկը։ Անտոն Վեբերնը մահացել է անսպասելի ձևով։ Մի երեկո նա դուրս է գալիս ծխելու, մոռանալով պարետային ժամը, և սպանվում է ամերիկացի մի ժամապահի զենքից արձակված գնդակից։
Նրա կարևոր ստեղծագործություններից են՝ «Վարիացինաներ նվագախմբի համար», Լարային կվարտետ, սիմֆոնիա, 2 կանտատ, բազմաթիվ երգեր, «Վարիացիաներ դաշնամուրի համար», 6 բագատել լարային կվարտետի համար և այլ ստեղծագործություններ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.