Անտոն Պան
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Անտոն Պան (1796[1][2], Սլիվեն, Բուլղարիա - նոյեմբերի 3, 1854[3], Բուխարեստ, Ռումինիա), ռումինացի գրող, բանաստեղծ, կոմպոզիտոր և ֆոլկլորիստ, ռումինական երաժշտական բանահյուսության հիմնադիրներից մեկը, որի գործունեությունը մեծապես նպաստել է ռումինական գրական լեզվի ի հայտ գալուն։
Անտոն Պան | |
---|---|
Ծնվել է | 1796[1][2] |
Ծննդավայր | Սլիվեն, Բուլղարիա |
Մահացել է | նոյեմբերի 3, 1854[3] |
Մահվան վայր | Բուխարեստ, Ռումինիա |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և Վալախիա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երաժշտագետ, բանաստեղծ, հրատարակիչ, թարգմանիչ, ուսուցիչ, բանահավաք, բառարանագիր, գրող, երաժշտական քննադատ և բանասեր |
Anton Pann Վիքիպահեստում |
Ճշգրիտ ամսաթիվը և ծննդյան տարին անհայտ են։ Նրա մայրը հույն էր, հայրը՝ բուլղարացի կամ գուցե գնչու։ 1806-1812 թվականների ռուս-թուրքական պատերազմի սկսվելուց հետո Պանի ընտանիքը փախել է Քիշնև, որտեղ Անտոնը սկսել է երգել եկեղեցական երգչախմբում։ 1810 թվականին ընտանիքը տեղափոխվել է Բուխարեստ։ Այնտեղ Պանն ապրել է մինչև 1821 թվականը, երբ ստիպված է եղել յոթ տարով փախչել ավստրիական Տրանսիլվանիա։
Իր կյանքի տարբեր ժամանակահատվածներում եղել է երգիչ, երաժիշտ, երգեցողության ուսուցիչ, տպագրիչ (մասնավորապես, 1843 թվականին հորինել է սեփական տպագրական մեքենա), գրահրատարակիչ։ Նա հավաքել է ռումինական բանահյուսության տարբեր նյութեր, այդ թվում՝ պատմվածքներ, անեկդոտ, ռումինական ժողովրդական երգեր, որոնցից մի քանիսը մշակել է։ 1848 թվականին հրատարակել է ռումինական բառերի և արտահայտությունների բառարան։
Մահացել է տիֆից։
Պաշտոնական վարկածի համաձայն՝ Անտոն Պանը Ռումինիայի պաշտոնական օրհներգի երաժշտության հեղինակն է[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.