From Wikipedia, the free encyclopedia
Անտոն Բեռնոլակ (սլովակ.՝ Anton Bernolák, 3 հոկտեմբերի, 1762, Սլանիցա - 15 հունվարի, 1813, Նովե Զամկի), սլովակ լեզվաբան և կաթոլիկ քահանա։ Սլովակերեն գրական լեզվի առաջին օրինակարգավորման հեղինակը[8][9]։
Անտոն Բեռնոլակ սլովակ.՝ Anton Bernolák | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 3, 1762[1][2][3] կամ հոկտեմբերի 4, 1762[4] Սլանիցա, Námestovo District, Ժիլինայի շրջան |
Մահացել է | հունվարի 15, 1813[1][2][5][…] (50 տարեկան) Նովե Զամկի, Սլովակիա |
Գերեզման | Նովե Զամկի |
Քաղաքացիություն | Ավստրիական կայսրություն |
Դավանանք | կաթոլիկություն |
Մասնագիտություն | լեզվաբան, կաթոլիկ քահանա, գրող և բանասեր |
Գործունեության ոլորտ | լեզվաբանություն, բանասիրություն[6] և administration and management of the church?[6] |
Ալմա մատեր | Pázmáneum? |
Տիրապետում է լեզուներին | լատիներեն[6], սլովակերեն[1][6][7] և հունգարերեն[6] |
Anton Bernolák Վիքիպահեստում |
Անտոն Բեռնոլակը ծնվել է 1762 թվականի հոկտեմբերի 3-ին (դա նրա մկրտության ամսաթիվն է, ծննդյան օրը ստույգ հայտնի չէ) Օրավայի Սլանիցա գյուղում՝ զեմանի (մանր հողատեր, ազնվականական ցածր տիտղոս) ընտանիքում։ 1774-1778 թվականներին Ռուժոմբերոկում սովորել է գիմնազիայում, ավելի ուշ կրթությունը շարունակել է Բրատիսլավայում, Տրնավայում, որից հետո երկու տարի աստվածաբանություն է սովորել Վիեննայում։ Ուսման տարիներին Անտոն Բեռնոլակը սկսում է հետաքրքրվել նաև լեզվաբանությամբ, պատմությամբ, տնտեսագիտությամբ, բժշկությամբ ու այլ գիտություններով։ 1787 թվականին նա ավարտում է կրթությունը Բրատիսլավայի ընդհանուր սեմինարիայում։ Մայրենի լեզվի սիրողական խմբակի (որի անդամն էր նաև ինքը) աջակցությամբ Անտոն Բեռնոլակը 1787 թվականին անանուն հրատարակում է «Բանասիրական-քննադատական քննախոսություն սլավոնական գրերի վերաբերյալ» (Dissertatio philologico-critica de literis Slavorum) գիրքը՝ «Ուղղագրություն» (Orthographia) հավելվածով։ Այդ գրքի հրատարակության տարին էլ համարվում է սլովակերենի պատմության սկիզբը[8]։
Սեմինարիան ավարտելուց հետո Անտոն Բեռնոլակը կատարել է Չեկլիսի (Čeklís, Čeklýs aj Lužnica, այժմ՝ գյուղ Բեռնոլակովո, Bernolákovo) քահանայի պարտականությունները՝ միաժամանակ շարունակելով իր գիտական գործունեությունը։ 1790 թվականին նա հրատարակում է սլովակերենի առաջին քերականությունը (Grammatica Slavica)։ 1791 թվականին նա հրատարակում է սլովակերենի բառակազմությանը նվիրված «Սլովակերեն բառերի ստուգաբանություն» (Etymologia vocum slavicarum) աշխատությունը։ Նույն թվականին Անտոն Բեռնոլակը տեղափոխվում է Տրնավա, որտեղ աշխատում է որպես արքեպիսկոպոսական առաջնորդարանի քարտուղար։ 1797 թվականից մինչև իր մահը 1813 թվականին Անտոն Բեռնոլակն ապրել է Նովե Զամկիում, որտեղ աշխատել է որպես տեղի դպրոցի վարիչ և դեկան։ Անտոն Բեռնոլակը, որ իր «Սլովակերեն չեխերեն-լատիներեն-գերմաներեն-հունգարերեն բառարան» (Slowár Slowenskí Češko-Laťinsko-Ňemecko-Uherskí) աշխատության համար նյութ սկսել էր հավաքել դեռ Չեկլիսում աշխատելու տարիներին, Նովե Զամկիում շարունակում է աշխատել բառարանի ստեղծման վրա, բայց այդպես էլ չի կարողանում հրատարակել այն ֆինանսական ու այլ դժվարությունների պատճառով։ Բառարանը լրացվել ու հրատարակվել է նրա մահից հետո՝ 1825-1827 թվականներին, առաջին հերթին կանոնիկոս Յու. Պալկովիչի ջանքերի շնորհիվ[10]։
Իր լեզվաբանական աշխատություններում Անտոն Բեռնոլակը ներկայացրել է սլովակերեն գրական լեզվի օրինակարգավորումը, որ հայտնի է բեռնոլակոշչինա սլովակ.՝ bernolákovčina անվամբ։ Այդ կանոնոնները մշակվել են հիմնականում արևմտասլավոնական միջբարբառի հիման վրա, որ իր մեջ միավորում էր արևմտյան սլովակերենի ու չեխերեն գրական լեզվի տարրեր[11]։ Գրական լեզվի բեռնոլակյան տարբերակը գործածվել է միայն սլովակ կաթոլիկ մտավորականների շրջանում՝ այդպես էլ չդառնալով սլովակերեն միասնական գրական լեզու (բողոքական սլովակները շարունակում էին գործածել չեխերեն գրական լեզուն)։ Բեռնոլակովշչինան գործածությունից դուրս է եկել XIX դարի կեսերին. իր կեսդարյա գործածության ընթացքում սլովակերենի այդ տարբերակով հրատարակվել է կրոնական ու աշխարհիկ գրականություն (մասնավորապես, Յան Գոլլիի պոեզիան ու Յու. Ֆանդլիի արձակ ստեղծագործությունները)[9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.