From Wikipedia, the free encyclopedia
«Անվանակարգ» (ռուս.՝ «Номинация»), ռուսական սերիալ, որի պրեմիերան կայացել է 2022 թվականի փետրվարին։ Նրա ռեժիսորը Նադեժդա Միխալկովան է, որը նաև խաղացել է գլխավոր դերերից մեկը քրոջ՝ Աննա Միխալկովայի և Լյուդմիլա Մակսակովայի հետ։
Գլխավոր հերոսուհին դերասանուհի Վերա Իստոմինան է, որը դեր է ստացել հոլիվուդյան մեծ նախագծում։ Հարցազրույցի ժամանակ նա հայտարարում է, որ ռուսական կինոն ապագա չունի, բայց դրանից հետո նրա հետ պայմանագիրը խզվում է, և ռուսական ֆիլմերում նույնպես չեն ցանկանում նկարահանել նրան։ Վերայի քույրը՝ Տատյանան, ավելի շատ պահանջված է որպես դերասանուհի, բայց ստիպված է նկարահանվել մասայական մշակութային գործերում, չնայած երազում է արտհաուսի մասին։ Ինչ-որ պահի Վերան դառնում է «Ելք» (ռուս.՝ «Исход») կոչվող Նախագծի ռեժիսորը և փորձում է իրեն լավագույնս դրսևորել։
Սերիալի պրեմիերան կայացել է 2022 թվականի փետրվարին Okko ծառայությունում։ «Կոմսոմոլսկայա պրավդայի» մեկնաբանը «Անվանակարգը» բնութագրել է որպես մի կողմից «անհատական ռեժիսորական ցավով լի հիմն կինեմատոգրաֆին, իսկ մյուս կողմից՝ պարզ մարդկային պատմություն»։ Ընդ որում, նրա կարծիքով, «սերիալին պակասում է դինամիկան, լարվածությունն ու հասկանալիությունը, և ... ժամանակի զգալի մասն այն ինդուստրիալ դրամա է յուրայինների համար»[1]։ Կարծիք կա սյուժեի որոշակի արհեստականության մասին, ընդ որում՝ գրախոսները նշել են «քիմիան», որն առաջանում է էկրանին երկու գլխավոր հերոսուհիների միջև[2]։
2023 – Պրոդյուսերական կինոյի և հեռուստատեսության ասոցիացիայի մրցանակ «Լավագույն օնլայն մինի սերիալ» (1-5 սերիա) անվանակարգում[3]
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.