![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d0/Anjar%252C_Lebanon%252C_Umayyad_palace_of_Anjar.jpg/640px-Anjar%252C_Lebanon%252C_Umayyad_palace_of_Anjar.jpg&w=640&q=50)
Անջար
From Wikipedia, the free encyclopedia
Անջար (արաբերեն՝ عنجر), քաղաք Լիբանանում, տեղակայված է Բեյրութից շուրջ 50 կմ հեռավորության վրա՝ Բեքաա հովտում։ Հայտնի է նաև որպես Հաուշ Մուսա (արաբերեն՝ حوش موسى)։ Բնակչությունը՝ 2400 մարդ, հիմնականում հայեր։ Քաղաքի մակերեսը մոտ 15,5 կմ²[1]։
Արագ փաստեր Քաղաք, Երկիր ...
Քաղաք | ||
---|---|---|
Անջար | ||
արաբ․՝ عنجر | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Համայնք | Զահլեի շրջան | |
Քաղաքապետ | Սեբուհ Սեքայան | |
Առաջին հիշատակում | 8-րդ դար | |
Մակերես | 20 կմ² | |
ԲԾՄ | 950 մետր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն, արաբերեն | |
Բնակչություն | 2400 մարդ | |
Ազգային կազմ | հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական Եկեղեցի | |
Տեղաբնականուն | անջարցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Պաշտոնական կայք | mousaleranjar.com | |
| ||
Փակել
Անջարը հիմնադրվել է 1939 թվականին Մուսալեռան հայկական գյուղերը թողած հայերի կողմից։ Քաղաքը ներկայումս բաժանվում է 6 թաղամասի՝ ըստ Մուսալեռան 6 հայկական գյուղերի անունների՝ Կեբուսիկ, Յողուն-Օլուկ, Բիթիաս, Վաքըֆ, Խըդըրբեյ, Հաջ Հաբիբի։