միջատների դաս From Wikipedia, the free encyclopedia
Անոֆելես (լատին․՝ Anopheles), մոծակների ցեղ։ Մալարիայի հարուցչի փոխանցողն է։ Հայաստանում տարածված տեսակներից առանձնապես վտանգավոր են A. superpictures և A. maculipennis մալարիային մոծակները։
Անոֆելես | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Anopheles
Meigen, 1818
|
||||||||||||
Ենթացեղեր | ||||||||||||
|
||||||||||||
Որոշ տեսակների տարածվածության քարտեզը |
||||||||||||
|
Մարմինն ու ոտքերը բարակ են և երկար։ էգերի բեղիկները կարճ մազանման են՝ 15-հատվածանի, արուներինը՝ փետրաձև։ Աչիկներ չունեն։ Թևերի հետին եզրերը և ջղերը թեփուկավոր են։
Վարակված մոծակի խայթոցի ժամանակ թքից մարդու արյան մեջ են անցնում մալարիայի պլազմոդիումների սպորոզոիտներ (մակրո և միկրոգամետոցիտներ), որոնք արյան կամ ավիշի հոսքով հասնում են լյարդի բջիջներ։ Սպորոգոնիան կատարվում է անոֆելեսի մոտ։ Արյունածուծ են մոծակների էգերը, արյունը անհրաժեշտ է ձվերի զարգացման համար։ Արյունից հագենալուց հետո էգը մնում է ընտանի կենդանիների համար նախատեսված կառույցներում։
Ձվերի լրիվ զարգացման համար անհրաժեշտ է 5-10 օր (կախված է ջերմաստիճանից և օդի խոնավությունից)։ էգը ձվադրում է ջրի մակերևույթին (սովորաբար՝ 120-350, առավելագույնը՝ 450 ձու), 2-3 օրից հետո ձվի մեջ ձևավորվում է թրթուրը, որը հետագայում դուրս է գալիս ջրի մեջ, սնվում է, աճում և մաշկափոխվում։ Թրթուրը հիմնականում սնվում է զտման (ֆիլտրման) եղանակով, որի ժամանակ ջրի շիթի հետ նրա բերանի խոռոչ են ընկնում կախված և լողացող մասնիկները։ Զարգացման ընթացքում թրթուրն անցնում է 4 փուլ, ապա վերածվում է ստորակետանման հարսնյակի։ Վերջինս չի սնվում։ Հարսնյակից դուրս է գալիս հասուն մոծակը, որը թաքնվում է խիտ խոտածածկույթում։ Թրթուրից հասունին անցումը տևում է 30-40 օր։ Հասունները ձմեռում են գոմերում, հյուղակներում, լքված շինություններում։
Պայքարի միջոցները՝ անոֆելածին ջրականգերի վերացում, մոծակների թրթուրները ոչնչացնելու նպատակով՝ լարվիցիդների, թևավոր ձևերի դեպքում՝ միջատասպան (ԴԴՏ, հեքսաքլորան) միջոցների օգտագործում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 432)։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անոֆելես» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անոֆելես» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.