From Wikipedia, the free encyclopedia
Աննա Ֆայտ (գերմ.՝ Anna Veith, օրիորդական ազգանունը՝ Ֆենինգեր (գերմ.՝ Fenninger), հունիսի 18, 1989[2][3][4], Հալայն, Զալցբուրգ, Ավստրիա[5]), ավստրիացի լեռնադահուկորդուհի[6], 2014 թվականի օլիմպիական խաղերի չեմպիոնուհի «գերհսկա ոլորավայրէջք» (super Giant slalom կամ super-G) մրցաձևում[7], աշխարհի եռակի չեմպիոնուհի, աշխարհի կրկնակի գավաթակիր։ Երեք անգամ հռչակվել է Ավստրիայի «Տարվա լավագույն մարզուհի»։
2015 թվականին ամերիկյան Վեյլ և Բիվեր Քրիք քաղաքների մերձակայքում անցկացված աշխարհի առաջնության մրցումներում Աննան ոսկե մեդալներ է նվաճել գերհսկա ոլորավայրէջքում[8] և հսկա ոլորավայրէջքում[9], ինչպես նաև՝ արծաթե մեդալ՝ արագընթաց վայրէջքում (ընդամենը 0,02 վայրկյան է զիջել այդ մրցաձևում հաղթանակ տարած, մեծահամբավ լեռնադահուկորդուհի Թինա Մազեին)[10]։
2016 թվականի նոյեմբերին Աննան հրատարակել է իր ինքնակենսագրական գիրքը։ 2020 թվականի մայիսին հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին[11]։
Օլիմպիական խաղեր | Արագընթաց վայրէջք |
Գերհսկա | Հսկա ոլորավայրէջք |
Ոլորավայրէջք | Համալիր | Թիմեր |
---|---|---|---|---|---|---|
2010 Վանկուվեր | 25 | 16 | — | — | 16 | Չկա տվյալ |
2014 Սոչի | ж | 1 | 2 | — | 8 | Չկա տվյալ |
2018 Փյոնչան | — | 2 | 12 | — | — | — |
Աշխարհի առաջնություն | Արագընթաց վայրէջք |
Գերհսկա | Հսկա ոլորավայրէջք |
Ոլորավայրէջք | Համալիր | Թիմեր |
---|---|---|---|---|---|---|
2009 Վալ դ’Իզեր | ж | 4 | — | 32 | 7 | — |
2011 Գարմիշ | 17 | 5 | — | — | 1 | 2 |
2013 Շլադմինգ | 11 | ж | 3 | — | ж | — |
2015 Վեյլ/Բիվեր Քրիրք | 2 | 1 | 1 | — | 4 | — |
2017 Սանկտ Մորից | — | ж | 22 | — | — | — |
2019 Օրե |
№ | Տարեշրջանը | Տարեթիվը | Մրցավայրը | Մրցաձևը |
---|---|---|---|---|
1 | 2011/12 | 28 դեկտ. 2011 | Լիենց | Հսկա ոլորավայրէջք |
2 | 2012/13 | 28 դեկտ. 2012 | Զեմերինգ | Հսկա ոլորավայրէջք (2) |
3 | 3 մարտի 2013 | Գարմիշ-Պարտերկիրխեն | Գերհսկա | |
4 | 9 մարտի 2013 | Օֆտերշվանգ | Հսկա ոլորավայրէջք (3) | |
5 | 2013/14 | 28 դեկտ. 2013 | Լիենց | Հսկա ոլորավայրէջք (4) |
6 | 6 մարտի 2014 | Օրե | Հսկա ոլորավայրէջք (5) | |
7 | 7 մարտի 2014 | Հսկա ոլորավայրէջք (6) | ||
8 | 16 մարտի 2014 | Լենցերհայդե | Հսկա ոլորավայրէջք (7) | |
9 | 2014/15 | 25 հոկտ. 2014 | Զյոլդեն | Հսկա ոլորավայրէջք (8) |
10 | 21 փետրվ. 2015 | Մարիբոր | Հսկա ոլորավայրէջք (9) | |
11 | 1 մարտի 2015 | Բանսկո | Գերհամալիր | |
12 | 2 մարտի 2015 | Գերհսկա (2) | ||
13 | 14 մարտի 2015 | Օրե | Հսկա ոլորավայրէջք (10) | |
14 | 22 մարտի 2015 | Մերիբել | Հսկա ոլորավայրէջք (11) | |
15 | 2017/18 | 17 դեկտ. 2017 | Վալ դ’Իզեր | Գերհսկա (3) |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.