գրադարանավար From Wikipedia, the free encyclopedia
Աննա Հրայրի Չուլյան (հուլիսի 5, 1978, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), գրադարանավար, գրականագիտության դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու, Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն[4]։ 2021 թվականին Աննա Չուլյանը ընտրվել է Եվրասիական գրադարանային ասամբլեայի (БАЕ)[5] փոխնախագահ։
Աննա Չուլյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 5, 1978 (46 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մայրենի լեզու | հայերեն |
Կրթություն | Լև Տոլստոյի անվան թիվ 128 դպրոց (1995) և Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան (2001) |
Կոչում | դոցենտ |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների թեկնածու (2010) |
Մասնագիտություն | բանասեր, գրականագետ, գրադարանավար և թարգմանչուհի |
Աշխատավայր | Նաիրի Զարյանի անվան 130 հիմնական դպրոց, Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի գրադարան, Հայաստանի Ազգային Գրադարան, Հայաստանի Ազգային Գրադարան[1], Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան[2] և Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան[3] |
Զբաղեցրած պաշտոններ | տնօրեն |
Աննա Չուլյանը ծնվել է Երևանում 1978 թ. հուլիսի 5-ին։ 1995 թ. ավարտել է Երևանի Լև Տոլստոյի անվան թիվ 128 դպրոցը։ 1995 թ. ընդունվել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի (ԲՊՀ) ռուսաց և օտար լեզուների ֆակուլտետի ռուս-իսպանական բաժինը։ Համալսարանը ավարտել է 2001 թ.-ին։
2004-2006 թվականներին աշխատել է Երևանի Ն. Զարյանի անվ. դպրոցում որպես ռուսաց լեզվի ուսուցչուհի։
2005-2010 թվականներին եղել է ԲՊՀ Համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոնի հայցորդ։ 2010 թվականին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում պաշտպանել է «Կոնստանտին Բալմոնտը իսպանական գրականության թարգմանիչ և հետազոտող» թեմայով թեկնածուական ատենախոսությունը և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։
2006 թվականին ընդունվել է ԲՊՀ գրադարան որպես համալրման և մշակման բաժնի գրադարանավար։
2009 թվականից աշխատում է նաև որպես ԲՊՀ Համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոնի դասախոս։
2010 թվականից կազմակերպել է «Բրյուսովյան ընթերցումներ» միջազգային գիտաժողովները։ Նույն թվականից «Բրյուսովյան ընթերցումներ» գիտական հոդվածների ժողովածուների խմբագրական կազմի անդամ և պատասխանատու/թողարկող խմբագիրն է։ 2016 թ. Մոսկվայում լույս տեսած Վ. Բրյուսովի «Դրամատուրգիա» գրքի և նույն թվականին ֆաքսիմիլե վերահրատարակված «Հայաստանի պոեզիա» գրքի հրատարակման պատասխանատուն է։ Կազմակերպել է մի շարք գրքերի շնորհանդեսներ, այդ թվում Մոսկվայում։
2010 թվականի ապրիլի 1-ին նշանակվել է «Բրյուսովյան գիտական կենտրոնի» ղեկավար։
2010 թվականի հոկտեմբերի 12-ին նշանակվել է ԲՊՀ գրադարանի ղեկավար՝ համատեղելով գիտական կենտրոնի ղեկավարի պաշտոնը և Վ. Բրյուսովի թանգարանի աշխատանքների համակարգումը։
2009-2012 թվականներին հեռակա սովորել է ՀՀ ԳԱԱ Գիտակրթական կենտրոնի մագիստրատուրայի «Գրադարանային և տեղեկատվական աղբյուրներ» բաժնում։ 2012 թվականին պաշտպանել է մագիստրոսական թեզ՝ «Համալսարանական պահոցների ստեղծումը և կիրառումը» թեմայով։
2014 թվականին ընտրվել է «Հայաստանի էլեկտրոնային գրադարանների կոնսորցիումի» նախագահ։
2015 թվականին նշանակվել է EIFL (Electronic Information for Libraries) միջազգային կազմակերպության հայաստանյան համակարգող[6]։ 2015 թվականի հոկտեմբեր - 2018 թ. հոկտեմբեր եղել է ERASMUS+ CBHE LNSS («Գրադարանային ցանցի աջակցման ծառայություններ. Հայաստանի, Մոլդովայի և Բելառուսի գրադարանների արդիականացում գրադարանի աշխատակազմի մասնագիտական զարգացման և գրադարանների բարեփոխման միջոցով») ծրագրի Վ. Բրյուսովի անվ. պետական համալսարանի համակարգող[7]։ 2019 թվականի հունվար - 2023 թվական եղել է ERASMUS+ CBHE MINERVA («Հետազոտության կառավարման և հանրահասանելի գիտության կարողությունների զարգացումը Մոլդովայի և Հայաստանի բուհերում») ծրագրի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի համակարգող։ [8]
2019 թվականի ստացել է դոցենտի կոչում «Գրականագիտություն» մասնագիտությամբ։
2019 թվականին հիմնադրել է «Հայաստանի թվային գրադարանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը։
2020 թվականի մարտից դասավանդում է ՀՀ ԳԱԱ գիտակրթական կենտրոնի «Գրադարանային և տեղեկատվական աղբյուրներ» բաժնում։
2020-2023 օգոստոս եղել է Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն, 2023 թվականի օգոստոսից մինչ 2024 թվականի հունվար՝ Հայաստանի ազգային գրադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ 2024 թվականի հունվարից մինչև օրս՝ Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն։
Մասնակցել է բազմաթիվ գիտաժողովների, վերապատրաստումների, այդ թվում արտասահմանում։ Հանդիսացել է հայաստանյան և միջազգային ծրագրերի համակարգող և փորձագետ ինպես գրադարանային, այնպես էլ գրականության ոլորտում։
2018 թվականի մարտի 19-23-Erasmus+ HE ծրագրի աշխատակազմի շարժունություն, Սալամանկայի համալսարանի գրադարան, Իսպանիա։
2015 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր - Erasmus+ Ianus II ծրագրի աշխատակազմի շարժունություն, Իաշի Յոհան Կուզայի համալսարանի Միհայ Էմինեսկուի անվան կենտրոնական համալսարանի գրադարան, Ռումինիա։
2019 թվականի նոյեմբերի 6-8 | «Հանրահասանելի գիտության ենթակառուցվածքները», Վալենսիայի համալսարան, Իսպանիա |
2019 թվականի հոկտեմբեր 21-25 | «Հետազոտության կառավարման կարողությունների ձևավորում», Լիեժի համալսարան, Բելգիա |
2019 թվականի սեպտեմբերի 25-27 | «Հանրահասանելի գիտություն», ԲՊՀ, Երևան |
2017 թվականի սեպտեմբերի 25-29 | «Որակի ապահովումը գրադարաններում», Կրետեի համալսարան, Հունաստան |
2016 թվականի օգոստոսի 21- սեպտեմբերի 3 | «Գրադարանավարների մասնագիտական վերապատրաստման ծրագրի մշակում», Լիմերիկի տեխնոլոգիական համալսարան, Իռլանդիա |
2014 թվականի ապրիլի 31- մայիսի 3 | «Հեռավար ուսումնառությունը որպես ապագայի կրթյություն», ՀՀ ԳԱԱ գիտակրթական կենտրոն, Երևան |
2014 թվականի հոկտեմբերի 28-31 | «Հասարակայնության հետ կապերը համալսարանական և ակադեմիական թանգարաններում», ԲՊՀ, ICOM, Երևան |
2011 թվականի հոկտեմբերի 3-24 | Մասնագիտական պրակտիկա Լոնդոնի արևմտյան համալսարնի գրադարանում, Մեծ Բրիտանիա |
|
2019 թվականից մինչ օրս | «Հայաստանի թվային գրադարանների ասոցիացիա» ՀԿ նախագահ |
2019 թվականից մինչ օրս | «Ինտերնետ հանրություն» ՀԿ անդամ |
2019 թվականից մինչ օրս | «Springer Nature» հրատարակչության գրադարանային խորհրդի անդամ |
2018 թվականից | Վ. Բրյուսովի անվ. պետական համալսարանի ինստիտուցիոնալ հավատարմագրման աշխատանքային խմբի անդամ |
2017 թվականից մինչ օրս | UMAC անդամ |
2017 թվականից մինչ օրս | ICOM անդամ |
2014 թվականի հունիսից մինչ օրս
2012 թվականի հոկտեմբերից մինչև 2013 թվականի դեկտեմբեր |
Հայաստանի էլեկտրոնային գրադարանների կոնսորցիումի նախագահ
Ռուսաստանի համաշխարհային գրականության ինստիտուտի գիտաժողովների կազմկոմիտեի անդամ[13] |
2013 թվականին | Ընթերցանության խորհրդատվական հանձնաժողովի ՀՀ փորձագետ[14] |
2010 թվականի հոկտեմբերից մինչ օրս | Վ. Բրյուսովի անվ. պետական համալսարանի գիտական խորհրդի անդամ |
ԱՅԼ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ | |
2010 թ. մինչ օրս | «Բրյուսովյան ընթերցումներ» միջազգային գիտաժողովների կազմակերպիչ-պատասխանատու (2010 թ., 2012 թ., 2013 թ. (Մոսկվայում), 2016 թ., 2018 թ.)
«Բրյուսովյան ընթերցումներ» գիտական հոդվածների ժողովածուների խմբագրական կազմի անդամ, հրատարակման պատասխնատու Գրքերի շնորհանդեսների կազմակերպում (այդ թվում՝ Մոսկվայում՝ Արծաթե դարի թանգարանում) |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.