Աննա Կարինա
From Wikipedia, the free encyclopedia
Աննա Կարինա (դան․՝ Anna Karina, Հաննե- Կարին Բայեր, դան․՝ Hanna Karin Blarke Bayer սեպտեմբերի 22, 1940(1940-09-22)[1][2][3][…], Ֆրեդերիկսբերգ, Դանիա[4] - դեկտեմբերի 14, 2019(2019-12-14)[5][6][7][…], Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա), ազգությամբ դանիացի ֆրանսիական կինոյի և թատրոնի դերասանուհի, կինոռեժիսոր, սցենարիստ, երգչուհի։ 1960-ական թվականներին հայտնի է դարձել որպես ֆրանսիական կինոյի «նոր ալիք» ուղղության հիմնադիրներից Ժան Լյուկ Գոդարի մուսա[13]՝ նկարահանվելով նրա բազմաթիվ ֆիլմերում՝ Փոքրիկ զինվորը (1960), «Կինը մնում է կին» (1961), Ապրել իր կյանքով (1962), «Կողմնակի անձինք» (1964), «Խենթ Պիերոն», «Ալֆավիլ» (երկուսն էլ՝ 1965): «Կինը մնում է կին» ֆիլմի համար Կարինան Բեռլինի կինոփառատոնում արժանացել է «Արծաթե արջ» մրցանակին լավագույն դերասանուհի անվանակարգում[14]։
Աննա Կարինա | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 22, 1940(1940-09-22)[1][2][3][…] |
Ծննդավայր | Ֆրեդերիկսբերգ, Դանիա[4] |
Մահացել է | դեկտեմբերի 14, 2019(2019-12-14)[5][6][7][…] (79 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա |
Գերեզման | Պեր Լաշեզ[8] և Grave of Karina |
Քաղաքացիություն | Դանիա և Ֆրանսիա |
Մասնագիտություն | երգչուհի, կինոռեժիսոր, վիպասան, սցենարիստ, մոդել, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, գրող, դերասանուհի և ռեժիսոր |
Ամուսին(ներ) | Դանիել Դյուվալ, Դենի Բերի, Ժան Լյուկ Գոդար[9] և Պիեռ Ֆաբր |
Պարգևներ և մրցանակներ | |
Կարինան համարվում է 1960-ական թվականների կիոնոյի խորհրդանիշ[15][16]։ Նյու Յորք Թայմսը նրան բնութագրել է որպես «կինոյի գեղեցիկ դերասանուհիներից մեկը և ֆրանսիական նոր ալիքի հավերժ խորհրդանիշը»[17]։