Գերմանացի գրող From Wikipedia, the free encyclopedia
Աննա Զեգերս (գերմ.՝ Anna Seghers, իսկական անուն-ազգանունը՝ Նեթի Ռադվանի (Netty Radványi), ի ծնե ազգանունը՝ Ռեյլինգ (գերմ.՝ Reiling), նոյեմբերի 19, 1900[1][2][3], Մայնց, Գերմանական կայսրություն[4][1] - հունիսի 1, 1983[5][6][2][…], Արևելյան Բեռլին), գերմանացի գրող (ԳԴՀ)։ 1928 թվականից Գերմանիայի կոմկուսի, 1947 թվականից՝ ԳՄՍԿ անդամ։
Աննա Զեգերս գերմ.՝ Anna Seghers | |
---|---|
Ծննդյան անուն | գերմ.՝ Netty Reiling և գերմ.՝ Netti Reiling |
Ծնվել է | նոյեմբերի 19, 1900[1][2][3] |
Ծննդավայր | Մայնց, Գերմանական կայսրություն[4][1] |
Վախճանվել է | հունիսի 1, 1983[5][6][2][…] (82 տարեկան) |
Վախճանի վայր | Արևելյան Բեռլին |
Գերեզման | Դորթեենշտադտի գերեզմանատուն |
Գրական անուն | Anna Seghers |
Մասնագիտություն | վիպասան, Դիմադրության մարտիկ և գրող |
Քաղաքացիություն | Արևելյան Գերմանիա և Գերմանական ռայխ |
Կրթություն | Հայդելբերգի համալսարան (1922) և Կյոլնի համալսարան (1920) |
Գիտական աստիճան | դոկտորի աստիճան |
Ժանրեր | գիտական ֆանտաստիկա |
Ուշագրավ աշխատանքներ | The Seventh Cross? |
Անդամակցություն | ԳԴՀ Արվեստների ակադեմիա, Association of Proletarian-Revolutionary Authors?, Q1596407? և Schriftstellerverband der DDR? |
Կուսակցություն | Գերմանիայի կոմունիստական կուսակցություն և Գերմանական սոցիալիստական միասնական կուսակցություն |
Պարգևներ | |
Ամուսին | Յոհան Լորենց Շմիդտ |
Զավակներ | Պիեր Ռադվանյի և Ruth Radvanyi? |
Կայք | anna-seghers.de |
Աննա Զեգերս Վիքիդարանում | |
Anna Seghers Վիքիպահեստում |
Սովորել է Քյոլնի և Հայդելբերգի համալսարաններում։ 1933-1947 թվականներին եղել է տարագրության մեջ (Ֆրանսիա, Մեքսիկա)։ Աննա Զեգերսի անդրանիկ ստեղծագործությունները՝ «Կնորսների ապստամբությունը» (1928), «Ուղեկիցները» (1932), նվիրված են տարբեր երկրների կոմունիստների հեղափոխական պայքարին։ «Գնահատված գլուխը» (1933) վիպակում և «Ազատագրում» (1937) վեպում նկարագրված է գյուղացիների ու բանվորների կյանքը ֆաշիստների իշխանության գլուխ անցնելու նախօրեին, «Յոթերորդ խաչը» (1942, անգլ․, 1946, գերմ․) վեպում, որը պատկերում է կոմունիստի փախուստը համակենտրոնացման ճամբարից, արտացոլված է Գերմանիայի հայրենասերների անկոտրում հավատը գերմանական ժողովրդի ապագայի նկատմամբ։ «Մեռածները երիտասարդ են մնում» (1949, հայ․ հրտ․ 1954) վեպում տրված է հասարակական տարբեր խավերի գերմանացիների ճակատագիրը։ «Որոշում» (1959) և «Վստահություն» (1968) վեպ-հերոսապատումներում հեղինակը դնում է սուր հարցեր, որոնց ծնունդ է տվել Գերմանիայի բաժանումը երկու մասի։ Զեգերսը սոցիալիստական ռեալիզմի վարպետներից է։ Նրա արձակին հատուկ է հոգեբանական վերլուծության արվեստը, բարոյական հարցադրումների խորությունը։ Նա խաղաղության համաշխարհային խորհրդի, լենինյան միջազգային մրցանակների կոմիտեի, արվեստների գերմանական ակադեմիայի անդամ է։ Բազմիցս ընտրվել է Գերմանական գրողների միության նախագահ։ Արժանացել է «Ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար» լենինյան միջազգային մրցանակի (1951), ԳԴՀ-ի ազգային մրցանակի (1951, 1959)։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի (ՍՍՀՄ) և ԳԴՀ-ի «Ժողովուրդների բարեկամության մեծ աստղ» շքանշաններով։
1967 թվականին եղել է Հայաստանում, Դիլիջանում գրել է «Իսկական կապույտը» պատմվածքը[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.