From Wikipedia, the free encyclopedia
Աննա Գրոձկա (լեհ.՝ Anna Grodzka, մարտի 16, 1954, Օտվոցկ, Otwock County, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան) լեհ քաղաքական գործիչ։ Լինելով տրանս կին, ընտրվել է Սեյմի պատգամավոր 2011 թվականի Լեհաստանի խորհրդարանական ընտրություններում՝ որպես ձախ-լիբերալ։ Լեհաստանի առաջին բացահայտ տրանսգենդեր պատգամավորն է[1] և երրորդ բացահայտ տրանսգենդեր անդամը։ Ազգային խորհրդարանի երրորդ բաց տրանսգենդեր անդամը ամբողջ աշխարհում՝ Ջորջինա Բեյերից (1999-2005 թվականներին) և Վլադիմիր Լուխուրիանից հետո (2006-2008 թվականներին)։
Աննա Գրոձկա լեհ.՝ Anna Grodzka | |
---|---|
Ծնվել է | մարտի 16, 1954 (70 տարեկան) |
Ծննդավայր | Օտվոցկ, Otwock County, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Կրոն | աթեիզմ |
Կրթություն | Faculty of Psychology, University of Warsaw? |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և ակտիվիստ |
Զբաղեցրած պաշտոններ | member of the Sejm? |
Կուսակցություն | Palikot's Movement?, Լեհաստանի միացյալ աշխատավորների կուսակցություն, The Greens?, Polska Partia Socjalistyczna?, Social Democracy of the Republic of Poland? և Democratic Left Alliance? |
Կայք | annagrodzka.pl |
Anna Grodzka Վիքիպահեստում |
2014 թվականի հունիսին Աննա Գրոձկան միացել է՝ Լեհաստանի Կանաչների կուսակցությանը[2] բայց մեկ տարի անց հեռացել։ 2019 թվականին դարձել է Լեհաստանի սոցիալիստական կուսակցության անդամ, սակայն նորից հեռացել է կուսակցության նախագահին քննադատելուց հետո[3][4]։
Գրոձկան ծնվել է 1954 թվականին Վարշավայի մոտ գտնվող Օտվողկ քաղաքում։ Նախքան տրանս կին լինելը, նա ամուսնացած է եղել և ունեցել է մեկ որդի։ Տրանս կին է դարձել 2009 թվականին՝ 2007 թվականին ամուսնալուծվելուց հետ[5][6][7][8]։
Գրոձկան եղել է Վարշավայի համալսարանի Լեհաստանի միացյալ աշխատավորական կուսակցության անդամ, ինչպես նաև եղել է Լեհաստանի ուսանողների միության քաղաքական հրահանգիչը։ Հետագայում եղել է ձեռներեց և աշխատել հրատարակչության, տպագրական արդյունաբերության և կինոարտադրության ոլորտում։
2008 թվականին համահիմնել և դարձել է Trans-Fuzja հիմնադրամի առաջին նախագահը, որն աշխատում է Լեհաստանում տրանսգենդերների կենսապայմանների բարելավման և անցումային գործընթացում նրանց ու նրանց հարազատներին աջակցելու ուղղությամբ։ Հիմնադրամն առաջարկում է հոգեբանական աջակցություն և տրամադրում է իրավաբանական խորհրդատվություն դատական սեռի փոփոխության և անցման այլ իրավական ասպեկտների համար[9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.