![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/6a/MJK_37447_Agn%25C3%25A8s_Varda_%2528Berlinale_2019%2529_%2528cropped%2529.jpg/640px-MJK_37447_Agn%25C3%25A8s_Varda_%2528Berlinale_2019%2529_%2528cropped%2529.jpg&w=640&q=50)
Անյես Վարդա
Ֆրանսիացի կինոռեժիսոր, գեղարվեստական և վավերագրական կինոյի սցենարիստ և պրոդյուսեր, ինչպես նաև հայտնի լուսանկարիչ / From Wikipedia, the free encyclopedia
Անյես Վարդա, անունը ի ծնե՝ Արլետ Վարդա (ֆր.՝ Agnès Varda, Arlette Varda, մայիսի 30, 1928(1928-05-30)[1][2][3][…], Իքսել, Բելգիա[4][5][6] - մարտի 29, 2019(2019-03-29)[7][8][9][…], Փարիզի 14-րդ շրջան, Ֆրանսիա[6]), ֆրանսիացի կինոռեժիսոր, գեղարվեստական և վավերագրական կինոյի սցենարիստ և պրոդյուսեր, ինչպես նաև հայտնի լուսանկարիչ։
Անյես Վարդա | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | մայիսի 30, 1928(1928-05-30)[1][2][3][…] |
Ծննդավայր՝ | Իքսել, Բելգիա[4][5][6] |
Վախճանի թիվ՝ | մարտի 29, 2019(2019-03-29)[7][8][9][…] (90 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Փարիզի 14-րդ շրջան, Ֆրանսիա[6] |
Քաղաքացիություն՝ | ![]() ![]() |
Մասնագիտություն՝ | լուսանկարիչ, սցենարիստ, վավերագիր, plastic artist և կինոռեժիսոր |
Պարգևներ՝ | ![]() ![]() ![]() Լոս Անջելեսի կինոքննադատների ասոցիացիայի մրցանակ օտար լեզվով լավագույն ֆիլմի համար [13]National Society of Film Critics Award for Best Non-Fiction Film? National Society of Film Critics Award for Best Non-Fiction Film? [14]Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ լավագույն փաստագրական ֆիլմի համար [15] [16] և [17] |
IMDb։ | ID 0889513 |
cine-tamaris.com/agnes-varda/ |
Վարդայի կինեմատոգրաֆիական ոճը տարբերում է վավերագրական ռեալիզմը, սոցիալական հարցերի և ֆեմինիզմի թեմայի նկատմամբ հետաքրքրությունը, ինչպես նաև վառ արտահայտված փորձարարական մոտեցումը։ Քննադատ Էլիսոն Սմիթի խոսքով՝ Անյես Վարդայի կարիերան կարևոր և հաճախ թերագնահատված ձայն է ժամանակակից ֆրանսիական կինոյում։ Նրա աշխատանքը նախանշել է նոր ալիքի առաջացումը, իսկ «Պուենտ-Կուրտ»-ը պարունակում է այդ շարժմանը բնորոշ շատ տարրեր, որոնք նրան ճանարում են բերել[18]։ Չնայած ֆրանսիական նոր ալիքի հետ սերտ կապին, ավելի ճիշտ կլինի ասել, որ Վարդան պատկանում է Ձախ ափի կինոռեժիսորների Նոր ալիքին։ Այս խումբն առանձնացրել է Բոհեմյան կյանքի հանդեպ սերը, գրականության և պլաստիկ արվեստի մեջ ներգրավվածության բարձր աստիճանը, և որպես արդյունք՝ փորձարարական կինեմատոգրաֆի նկատմամբ հետաքրքրությունը, ինչպես նաև ձախ քաղաքականության աստվածացումը»[19]։ Ձախ ափի խմբի առաջատար ռեժիսորներն են Քրիս մարկերը, Ալեն Ռենեն և Անյես Վարդան[19], նրան են հարել Ժան Պիեռ Մելվիլը, Ալեն Ռոբ-Գրիյեն և Մարգերիտ Դյուրասը[20], ինչպես նաև «Նոր վեպ» գրական շարժման ներկայացուցիչները։
Կինոյում իր աշխատանքի համար Վարդան արժանացել է Բեռլինի կինոփառատոնի «Արծաթե արջ» («Երջանկություն »ֆիլմի համար), Վենետիկի փառատոնի «Ոսկե առյուծ» («Առանց տանիքի, օրենքից դուրս ֆիլմի համար»), Լուի Դելլյուկիմրցանակին, երկու Սեզարի՝ վավերագրական աշխատանքների համար և պատվավոր Սեզարին՝ 2001 թվականին։ 2015 թվականին Կաննի կինոփառատոնում արժանացել է պատվավոր «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին[21]։
Կինոարվեստում ունեցած ավանդի համար «Օսկար» պատվավոր մրցանակի դափնեկիր։