![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/2b/Agn%25C3%25A8s_Callamard_-_Global_Conference_for_Media_Freedom_%252848249126867%2529_%2528cropped%2529.jpg/640px-Agn%25C3%25A8s_Callamard_-_Global_Conference_for_Media_Freedom_%252848249126867%2529_%2528cropped%2529.jpg&w=640&q=50)
Անյես Կալամար
From Wikipedia, the free encyclopedia
Անյես Կալամար (ֆր.՝ Agnès Callamard, նոյեմբերի 30, 1964(1964-11-30), Pierrelatte), ֆրանսիացի իրավապաշտպան, Էմնեստի Ինթերնեշնլ-ի գլխավոր քարտուղար[2]։ Նախկինում Կալամարը եղել է Amnesty International-ի գլխավոր քարտուղարի օգնականը, որտեղ նա հետազոտություններ է անցկացրել Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում և Ասիայում կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում։ Կալամարը զբաղեցրել Է ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի պաշտոնը արտադատական մահապատիժների, առանց պատշաճ դատաքննության կամ կամայական մահապատիժների վերաբերյալ[3], որը ստեղծվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից[4]։ Անյես Կալամարը գլխավորել է «Հոդված 19» իրավապաշտպան կազմակերպությունը, եղել է Կոլումբիայի համալսարանի կարծիքների արտահայտման «Գլոբալ ազատություն» նախագծի տնօրենը (Columbia Global Freedom of Expression)[5], զբաղեցրել Է Կոլումբիայի համալսարանի նախագահի հատուկ խորհրդականի պաշտոնը[6]։
Անյես Կալամար ֆր.՝ Agnès Callamard | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 30, 1964(1964-11-30) (59 տարեկան) Pierrelatte |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | իրավապաշտպան |
Հաստատություն(ներ) | Կոլումբիայի համալսարան և ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակ |
Պաշտոն(ներ) | ՄԱԿ-ի հատուկ զեկուցող, գործադիր տնօրեն և Secretary-General of Amnesty International? |
Ալմա մատեր | Նոր Դպրոց, Grenoble Institute of Political Studies? (1985) և Բաշկենտ համալսարան |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն և անգլերեն |
Պարգևներ | |
![]() |