Անկախության հրապարակ (Մինսկ)
From Wikipedia, the free encyclopedia
Անկախության հրապարակ (բելառուս․՝ Плошча Незалежнасці), հրապարակ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում։ Համարվում է Մինսկի Անկախության պողոտայի տեսարժան վայրերից մեկը։ Այս հրապարակում են գտնվում Բելառուսի Հանրապետության Գերագույն խորհուրդը և Մինսկի քաղաքապետարանը։ Բելառուսական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության օրոք հրապարակը կոչվել է Լենինի անվամբ։ Եվրոպայի ամենամեծ հրապարակներից մեկն է[1]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անկախության հրապարակ (այլ կիրառումներ)