Անիտա Սիմոնչինի (ծնված 1999ապրիլի 14-ին, Մոնտեջիարդինո, Սան Մարինո), սանմարինացի երգչուհի է, ով The Peppermints խմբի հետ ներկայացրել է Սան Մարինոն Մանկական Եվրատեսիլ 2014 երգի մրցույթում։ Նա Միկելե Պերնիոլայի հետ Սան Մարինոն ներկայացնելու է նաև Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում[1]։

Արագ փաստեր Անիտա Սիմոնչինի, Ծնվել է ...
Անիտա Սիմոնչինի
Thumb
Ծնվել էապրիլի 14, 1999 (25 տարեկան)
Մոնտեջիարդինո, Սան Մարինո
Երկիր Սան Մարինո
ԺանրերՓոփ
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ
Գործունեություն2014-ից
ԼեյբլSony Music
ԱնդամակցությունThe Peppermints?
 Anita Simoncini Վիքիպահեստում
Փակել

Կյանքը և կարիերան

2014 թվականի սեպտեմբերին հայտարատվեց, որ The Peppermints խումբը ներկայացնելու է Սան Մարինոն Մալթայում կայանալիք Մանկական Եվրատեսիլ 2014 երգի մրցույթում "Breaking My Heart" (Իմ սիրտը կոտրելով) երգով[2]։ Նրանք հանդես եկան 3-րդը և զբաղեցրեցին 15-րդ տեղը՝ հավաքելով 21 միավոր։

Սանմարինական հեռարձակող SMRTV-ին 2014 թվականի նոյեմբերի 27-ին հայտնեց, որ երկիրը Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում ներկայացնելու են Անիտա Սիմոնչինին և Միկելե Պերնիոլան։

Չնայած որ Անիտան առանց խմբի է ներկայանալու Վիեննայում, նա իր խմբի մյուս անդամների հետ հայտարարել է, որ նրանք պատրաստվում են շարունակել համագործակցությունը միմյանց հետ[3]։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.