Անժուի կոմսություն (ֆր.՝ Comté d'Anjou), միջնադարյան պետություն միջնադարյան Ֆրանսիայում 861-1360 թվականներին։ Հիմնադրել է Ֆուլկ I Շիկահերը (իսպ.՝ Pelayo) 861 թվականին։ Երկիրը կառավարել են Ինգելգերների, Պլանտագենետների, Կապետինգների, Վալուաների, Բուրբոնների թագավորական տոհմերը։ Տարածքը կազմել է առավելագույնը 250 000 քառ. կմ՝ Անգլիայի թագավոր Հենրի II Պլանտագենետի օրոք (1151-1189)։
Ի սկզբանե մայրաքաղաքը եղել է Անժերյան դղյակը։ Հզորության շրջանում, որը համընկել էր Խաչակրաց արշավանքների դարաշրջանի հետ, ներառել է հարևան և հեռավոր կոմսություններ՝ ներառելով ամբողջ արևմտյան Ֆրանսիան։ Դրանից կարճ ժամանակ անց վերադարձավ Ֆրանսիայի թագավորության ենթակայությանը, իսկ Ֆիլիպ II Օգոստոս արքայի (1180-1223) օրոք՝ 1204 թվականից, մտնում էր դոմենի մեջ։ Հետագայում այն մի քանի անգամ որպես գահակալական տարածք հատկացվել է ֆրանսիական արքայազններին, մինչև 1328 թվականին այն կրկին ներառվել է թագավորական տիրույթում։ 1360 թվականին Անժուն վերածվել է դքսության։