կինոյի և թատրոնի նորվեգացի դերասան From Wikipedia, the free encyclopedia
Անե Դալ Թորփ ՝ (նորվ.՝ Ane Dahl Torp, օգոստոսի 1, 1975[1], Բերում, Նորվեգիա), նորվեգացի կինոյի և թատրոնի դերասան։
Անե Դալ Թորփ նորվ.՝ Ane Dahl Torp | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 1, 1975[1] (49 տարեկան) |
Ծննդավայր | Բերում, Նորվեգիա |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Կրթություն | Հռոմեական ժողովրդական ավագ դպրոց |
Մասնագիտություն | թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, դերասանուհի և ձայնային դերասանուհի |
Ամուսին | Սյուր Միլետեյգ[2] |
Ծնողներ | հայր՝ Արնե Թորփ |
Պարգևներ և մրցանակներ | |
Ane Dahl Torp Վիքիպահեստում |
Անե Դալը ծնվել է մանկավարժի ընտանիքում։ Հայրը՝ հայտնի լեզվաբան Արնե Թորփը (ծնվ․1942 թ․) Օսլոյի համալսարանում գերմաներենի դասախոս է։ Մայրը նույնպես դասավանդում է համալսարանում։
Անե Դալ Թորփն ավարտել է Նորվեգիայի ազգային թատերական ակադեմիան (1996—1999)։ Խաղացել է Մոլդե քաղաք-կոմունայի թատրոնում, իսկ 2002 թվականից Օսլոյի նորվեգական թատրոնում։ Տարբեր դերեր է կատարել Սոփոկլեսի, Ստրինդբերգի, Չեխովի, Թարյե Վեսոսի, Թենեսի Ուիլյամսի, Սառա Քեյնի, Ալեքսանդր Վամպիլովի, Յուն Ֆոսեի և այլ հայտնի գրողների ստեղծագործություններից։
2000 թվականից նկարահանվում է կինոյում և հեռուստատեսությունում։
Ամուսնացել է 2007 թվականի հոկտեմբերի 20-ին ջազի շեփորահար Սյու Միլյեթայգի հետ։ Զույգը բնակվում է Օսլոյում։ Ունեն երկու երեխա․ մեկ տղա (ծնվ․ 2010 թ․) և մեկ աղջիկ (ծնվ․ 2012 թ․)[8][9]։
Առաջին անգամ ֆիլմում Անե Դալ Թորփը նկարահանվել է 2003 թվականին։ Դա «Իմ կյանքի կինը» (The Woman of My Life) ֆիլմն էր.[10]։
Դերասանուհին իր երկու՝ Թրյուդ Էրիքսեն (Trude Eriksen) («Սև փող, սպիտակ սուտ» ֆիլմում) և Նինա Սկոտեյ (Nina Skåtøy) («Ուսուցիչ Պեդերսեն» ֆիլմում) դերերի համար պարգևատրվել է նորվեգական «Ամանդա» կինոփառատոնի մրցանակով, լավագույն դերասանուհի անվանակարգում[11]։
2006 թվականի Բեռլինի կինոփառատոնին դերասանուհուն անվանել են «Նկարահանման աստղ»[12]։
2006 թվականին Թորփը նկարահանվել է «Խառնաշփոթություն» (Uro) ֆիլմում։
2007 թվականին դերասանուհին նկարահանվել է շվեդ-նորվեգական (Kodenavn Hunter) հեռուստասերիալում, որի համար արժանացել է "Gullruten" մրցանակաբաշխության լավագույն դերասանուհի անվանակարգին[13]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.