From Wikipedia, the free encyclopedia
Անդրոնիկոս II Ավագ Պալեոլոգոս (հունարեն՝ Ανδρόνικος Β'Παλαιολόγος, մարտի 25, 1259[1][2], Իզնիկ, Բյուզանդական կայսրություն - փետրվարի 13, 1332[3][4], Կոստանդնուպոլիս), բյուզանդական կայսր 1282-1328 թվականներին։ Գահակալել է հոր՝ Միքայել Պալեոլոգոսի մահից հետո։ Անդրոնիկոսի օրոք երկրում ծավալվել էին կրոնական վեճերը, Փոքր Ասիան ասպատակում էին թուրքերը։ Անդրոնիկոսը ձգտում էր վերամիավորել խաչակրաց 4-րդ արշավաենքից (1204) հետո Բյուզանդիայից անջատված տերիտորիաները։
Անդրոնիկոս II Ավագ հին հունարեն՝ Ἀνδρόνικος Παλαιολόγος | |
---|---|
Ծնվել է | մարտի 25, 1259[1][2] |
Ծննդավայր | Իզնիկ, Բյուզանդական կայսրություն |
Մահացել է | փետրվարի 13, 1332[3][4] (72 տարեկան) |
Մահվան վայր | Կոստանդնուպոլիս |
Քաղաքացիություն | Բյուզանդական կայսրություն |
Կրոն | ուղղափառություն |
Մասնագիտություն | կայսր |
Ամուսին | Anna of Hungary? և Irene of Montferrat? |
Ծնողներ | հայր՝ Միքայել VIII Պալեոլոգոս, մայր՝ Theodora Palaiologina? |
Զբաղեցրած պաշտոններ | Բյուզանդիայի կայսր |
Երեխաներ | Միքայել IX Պալեոլոգոս, Theodore I?, Simonida?, John Palaiologos?, Demetrios Palaiologos?, Konstantinos Palaiologos?, Irene Paleologina?, Maria Palaiologina?, Bartholomaios Palaiologos?, Maria notha Palaiologaina?[2] և Demetrios Angelodukas Palaiologos?[2] |
Andronikos II Palaiologos Վիքիպահեստում |
1321 թվականին, ֆեոդալական ավագանու դրդմամբ, Անդրոնիկոսի դեմ ապստամբում է նրա 25-ամյա թոռը՝ Անդրոնիկոսը, որը յոթնամյա պայքարից հետո մտնում է Կոստանդնուպոլիս, տիրանում գահին։ Անդրոնիկոսի օրոք դրացիական հարաբերություններ էին ստեղծվել Բյուզանդիայի և Կիլիկիայի Հայկական թագավորության միջև։
Անդրոնիկոսը իր որդու՝ Միքայել Պալեոլոգոսի համար Կիլիկիայի Հեթում Բ թագավորից կնության է խնդրում նրա քրոջը՝ Մարգարիտին։
Երբ Հեթումի եղբայր Սմբատը 1296 թվականին նրանից խլում է Կիլիկիայի գահը, Հեթումն ապաստանում է Անդրոնիկոսի արքունիքում, հայցելով նրա օգնությունը՝ իր գահին վերստին տիրելու համար։
Անդրոնիկոս II-ը մահացել է 1332 թվականի փետրվարի 13-ին Կոստանդնուպոլսում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.