![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/55/Flag_of_the_Emirate_of_Transjordan.svg/langhy-640px-Flag_of_the_Emirate_of_Transjordan.svg.png&w=640&q=50)
Անդրհորդանանի էմիրություն
From Wikipedia, the free encyclopedia
Անդրհորդանանի էմիրություն (արաբ․՝ إمارة شرق الأردن, բառացի՝ Արևելյան Հորդանանի Էմիրություն), բրիտանական պրոտեկտորատ, որը հիմնադրվել է 1921 թվականի ապրիլի 11-ին[1][2] և գոյություն ունեցավ մինչև 1946 թվականը՝ պաշտոնական անկախության ձեռքբերումը։ Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության պարտությունից հետո Անդրհորդանանի տարածաշրջանը կառավարվում էր Թշնամու օկուպացված տարածքների վարչակազմի (ԹՕՏՎ) կողմից․ մինչև բրիտանական զորքերի դուրս բերելը 1919 թվականին այս տարածաշրջանը դե ֆակտո ձեռք բերեց անկախություն որպես Հաշիմյան Սիրիայի արաբական թագավորության մի մաս, որը հիմնականում ներառում էր ժամանակակից Սիրիայի և Հորդանանի տարածքները։ Անդրհորդանանը դարձավ ոչ մեկի հող 1920 թվականի հուլիսին Մայսալունի ճակատամարտից հետո[3][4], որի ժամանակ բրիտանացիները հարևան Մանդատային Պաղեստինից որոշեցին խուսափել «այս տարածաշրջանի և Պաղեստինի միջև որևէ հստակ կապից»[5]։ Աբդուլլահը մտավ այս տարածաշրջան 1920 թվականի նոյեմբերին՝ շարժվելով դեպի Ամման 1921 թվականի մարտի 2-ին։ Ավելի ուշ նույն ամսում գագաթնաժողով գումարվեց բրիտանացիների հետ, որի ժամանակ եկան համաձայնության, որ Աբդուլլահ բին Հուսեյնը կկառավարի տարածքը բրիտանական Պաղեստինի մանդատի հովանավորության ներքո՝ ամբողջական ինքնավար կառավարման համակարգով։ Հաշիմյան դինաստիան կառավարել է պրոտեկտորատը, ինչպես նաև հարևան Մանդատային Իրաքը և Հիջազի թագավորությունը։ 1946 թվականի մայիսի 25-ին էմիրությունը դարձավ «Անդրհորդանանի Հաշիմյան Թագավորություն»՝ հասնելով ամբողջական անկախության 1946 թվականի հունիսի 17-ին, երբ Լոնդոնի պայմանագիրը վավերացվեց Ամմանում։ 1949 թվականին այն սահմանադրորեն վերանվանավեց Հորդանանի Հաշիմյան Թագավորություն կամ պարզապես Հորդանան։