լատվիացի դիրիժոր From Wikipedia, the free encyclopedia
Անդրիս Նելսոնս (լատիշ․՝ Andris Nelsons, նոյեմբերի 18, 1978[1][2][3], Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[4]), լատվիացի և ամերիկացի դիրիժոր, Բոստոնի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական տնօրեն, Լայպցիգի Գևանդհաուզի կապելմայստեր[7].
Անդրիս Նելսոնս լատիշ․՝ Andris Nelsons | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 18, 1978[1][2][3] (45 տարեկան) |
Ծննդավայր | Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[4] |
Քաղաքացիություն | Լատվիա |
Մասնագիտություն | դիրիժոր |
Ամուսին | Կրիստինե Օպոլաիս[5] |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | andrisnelsons.com |
Andris Nelsons Վիքիպահեստում |
Ծնվել է 1978 թվականի նոյեմբերի 18-ին , Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում, երաժիշտների ընտանիքում[8]։ Նրա մայրը Լատվիայում հիմնել է վաղ ժամանակների երաժշտության առաջին անսամբլը, իսկ հայրը երգչախմբի դիրիժոր էր, թավջութակահար և երաժշտության ուսուցիչ[9][10]։ Երբ տղան հինգ տարեկան էր, մայրը նրան տարել է Վագների «Տանհոյզեր» օպերայի ներկայացմանը, որն Անդրիսի վրա հսկայական տպավորություն է գործել։ Դեռ մանուկ հասակում Նելսոնսը սովորել է դաշնամուր նվագել, իսկ 12 տարեկանից՝ նաև փողհարել։
2003 թվականին դարձել է Լատվիայի ազգային օպերայի գլխավոր դիրիժորը և չորս տարի վարել է այդ պաշտոնը, այնուհետև նվագավարության և երգչախմբավարության դասեր է վերցրել Ալեքսանդր Տիտովից, Մարիս Յանսոնսից, Յորմա Պանուլայից։
2006—2009 թվականներին ղեկավարել է Հյուսիսարևմտյան Գերմանիայի ֆիլհարմոնիկ նվագախումբը, 2008-ին՝ Բիրմինգհեմի սիմֆոնիկ նվագախումբը։ Ելույթ է ունեցել Լյուցեռնի ամառային և Բայրեյթի երաժշտական փառատոներում։
2013 թվականի մայիսի 16-ին նշանակվել է Բոստոնի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր։
Արդեն մի շարք նվագախմբային կատարումներ է ձայնագրել։ Հիշարժան են հատկապես Իգոր Ստրավինսկու, Պյոտր Չայկովսկու, Ռիխարդ Շտրաուսի ստեղծագործությունների նրա ինքնատիպ ու տպավորիչ մեկնաբանություն-մատուցումներով ձայնագրությունները։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.