ինստիտուտ Անդրիչգրադում, Բոսնիական հանրապետություն From Wikipedia, the free encyclopedia
Անդրիչի ինստիտուտ (սերբ.՝ Андрићев институт), հասարակական գիտությունների, արվեստի և գրականության էլիտար ինստիտուտ, որը բացվել է Անդրիչգրադ քաղաքում (Սերբական Հանրապետություն, Բոսնիա և Հերցեգովինա) 2013 թվականի հունիսի 28-ին[1]։ Անունը ստացել է լեգենդար հարավսլավացի գրող Իվո Անդրիչի պատվին։ Ինստիտուտը գործում է որպես բյուջետային հաստատություն, որը ֆինանսավորվում է Սերբական Հանրապետության և Սերբիայի կողմից։
Ինստիտուտի տնօրենն է Էմիր Կուստուրիցան։ Կառավարման կոմիտեի կազմում են Օլեգ Այրապետովը, Սվետոզար Ռայակը, Միրոսլավ Պերիշիչը, Պերո Սիմիչը, Իվան Օբրադովիչը[2]։ Ինստիտուտն ունի իր` Իվո Անդրիչի անվան գրադարանը[3]։
Ինստիտուտը գրանցվել է Արևելյան Սարաևոյի շրջանային դատարանում 2013 թվականի հունիսի 20-ին[4]։ Ինստիտուտը ներառում է.
2014 թվականի դեկտեմբերի 1-ից գործում է Պատմության բաժնի միջազգային գիտական կոմիտեն։ Ինստիտուտի կողմից հատուկ ստեղծվել է Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին նվիրված միջոցառումների ծրագիր։ Գիտական կոմիտեն որոշում է «Историјске свеске» ամսագրի համարների թեմաներն ու բովանդակությունը։ Էլեկտրոնային ձևով բոլոր համարները հասանելի են Անդրիչևի ինստիտուտի կայքում[5]։ Զանգվածային լրատվության վարչությունը հրատարակում է «Իսկրա» ամսագիրը[6]։
2016 թվականից ինստիտուտը ներկայացնում է Իվո Անդրիչի անվան մրցանակ լավագույն վեպԻ և ընդհանուր գրական գործունեության համար։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.