From Wikipedia, the free encyclopedia
Անդրե Ասիման (անգլ.՝ André Aciman[4], հունվարի 2, 1951[1], Ալեքսանդրիա, Եգիպտոս[2]), եգիպտացի-ամերիկացի գրող։ Նա ծնվել և մեծացել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում և ներկայումս գրականության տեսության պատմություն և Մարսել Պրուստի աշխատանքներ է դասավանդում Նյու Յորքի քաղաքային համալսարանի ասպիրանտուրայում[5][6]։ Մինչ այդ Ասիմանը ստեղծարար գիր է դասավանդել Նյու Յորքի համալսարանում և ֆրանսիական գրականություն՝ Փրինսթոնի համալսարանում և Բարդ քոլեջում[7][8][9]։
Անդրե Ասիման | |
---|---|
Ծնվել է | հունվարի 2, 1951[1] (73 տարեկան) |
Ծննդավայր | Ալեքսանդրիա, Եգիպտոս[2] |
Մասնագիտություն | գրող, համալսարանի դասախոս, գրական քննադատ, լրագրող, վիպասան, հեղինակ, գրական տեսաբան և գրականության պատմաբան |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Հարվարդի համալսարան, Lehman College? և Վիկտորիա քոլեջ |
Աշխատավայր | Փրինսթոնի համալսարան, Նյու Յորքի համալսարան, Ուեսլեական համալսարան, Նյու Յորքի քաղաքային համալսարան և Եշիվա համալսարան |
Պարգևներ | |
André Aciman Վիքիպահեստում |
2009 թվականին նա Այցելող ականավոր գրող է եղել Ուեսլեյան համալսարանում[10][11][12]։
Նա մի քանի ստեղծագործությունների հեղինակ է, ներառյալ «Կոչի՛ր ինձ քո անունով» (անգլ.՝ Call Me by Your Name, 2007 թվականի Լամբդա գրական մրցանակի (անգլ.՝ Lambda Literary Award) դափնեկիր «Գեյ գեղարվեստական գրականություն» անվանակարգում[13], որը հիմք է հանդիսացել նույնանուն ֆիլմի համար) վեպը և 1995 թվականի՝ «Եգիպտոսից դուրս» (անգլ.՝ Out of Egypt) հուշագրությունը, որն արժանացել է Ուայթինգի մրցանակին (անգլ.՝ Whiting Award)[14]։ Թեև Ասիմանն առավել հայտնի է «Կոչի՛ր ինձ քո անունով» վեպով, 2019 թվականին տված հարցազրույցում նա հայտնել է, որ «Ութ սպիտակ գիշերներ» (անգլ.՝ Eight White Nights) վեպը նրա լավագույն գիրքն է[15]։
Ասիմանը ծնվել և մեծացել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում՝ Ռեջայն և Հենրի Ասիմանների ընտանիքում, որոնցից վերջինս տրիկոտաաժի գործարանի սեփականատեր էր[16][17][18][19]։ Նրա մայրը խուլ էր[20]։ Ասիմանը դաստիարակվել է ֆրանսախոս ընտանիքում, որի անդամները նաև խոսում էին իտալերենով, հունարենով, արաբերենով և լադիներենով[8]։
Նրա ծնողները Ալեքսանդրիայում 1905 թվականին հաստատված ընտանիքներից թուրքական և իտալական արմատներով Սեֆարդի հրեաներ էին[9]։ Որպես Մուտամասսիրուն («օտարերկրյա») համայնքների անդամներ, նրա ընտանիքի անդամները չէին կարող Եգիպտոսի քաղաքացիներ դառնալ։ Երեխա հասակում Ասիմանը սխալմամբ հավատում էր, որ ֆրանսիական քաղաքացի է։ Եգիպտոսում նա բրիտանական դպրոցներ է հաճախել[15]։
Այն բանից հետո, երբ նրա հայրը իտալական քաղաքացիություն է ստացել ընտանիքի համար, Ասիմանը, նրա մայրը և եղբայրը՝ որպես փախստականներ տեղափոխվել են Հռոմ, մինչդեռ նրա հայրը տեղափոխվել է Փարիզ։ 1968 թվականին նրանք տեղափոխվել են Նյու Յորք[8]։ 1973 թվականին նա Լեհմանի քոլեջում անգլերենի և համեմատական գրականության բակալավրի աստիճան է ստացել, իսկ 1988 թվականին՝ Հարվարդի համալսարանում համեմատական գրականության մագիստրոսի և փիլիսոփայության դոկտորի աստիճան[21]։
Ասիմանի 1996 թվականին լույս տեսած «Եգիպտոսից դուրս» հուշագրությունը լայն քննարկումների առարկա է դարձել[22][23]։ Նյու Յորք Թայմսում Միչիկո Կակուտանին գիրքը նկարագրել է որպես «հրաշալի հուշագրություն․․․ այն թողնում է ընթերցողին այժմ անհետացած աշխարհի հետաքրքրաշարժ դիմանկարով»։ Նա համեմատում է ստեղծագործությունը Լորենս Դարելի աշխատանքների հետ և նշում է, որ «այստեղ կան որոշ զարմանալի պայծառ տեսարաններ, այնպես տարօրինակ և զարմանալի, ինչպես ինչ-որ բան Գաբրիել Գարսիա Մարկեսից, և այնպես էլ զավեշտական ու անսպասելի, ինչպես ինչ-որ բան Չեխովից»[9]։
Ասիմանն ամուսնացած է Սյուզան Վիվիոթի հետ։ Նրանք երեք որդի ունեն՝ Ալեքսանդրը և երկվորյակներ Ֆիլիպը և Մայքլը[24][25][26]։ Նրա կինը՝ Սյուզանը, Վիսկոնսինի համալսարանի և Հարվարդի իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտ է և «Bridge, Inc.» ընկերության գլխավոր տնօրենը։ Նա նաև «Kadmon Holdings, Inc.» ընկերության տնօրենների խորհրդի անդամն է և նախկինում աշխատել է որպես «Palladia» ընկերության գլխավոր ծրագրային տնօրեն[27][28][29][30][31][32][33]։
{{cite journal}}
: Cite has empty unknown parameter: |1=
(օգնություն)։{{cite journal}}
: Cite has empty unknown parameter: |1=
(օգնություն)։Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.