From Wikipedia, the free encyclopedia
Անդրեյ Գենադևիչ Կիրիլենկո (ռուս.՝ Андрей Геннадьевич Кириленко, փետրվարի 18, 1981, Իժևսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս նախկին բասկետբոլիստ, թեթև հարձակվող։
Անդրեյ Կիրիլենկո Андрей Кириленко | ||
Դիրքը | Թեթև հարձակվող | |
---|---|---|
Համար | № 47 | |
Ի ծնե տրված անունը | Ալեքսանդր Վլադիմիրովիչ Վարնակով Андрей Геннадьевич Кириленко | |
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 18, 1981 (43 տարեկան) | |
Ծննդավայր | Իժևսկ, ՌՍՖՍՀ, ԽՍՀՄ | |
Ազգություն | Ռուս | |
Հասակ | 206 սմ | |
Քաշ | 102 կգ | |
Դրաֆթ | 1999 / ռաունդ` 1 / ընտր.` 24-րդ | |
Կարիերայի պատմություն | ||
Սպարտակ (1997-1998) ԲԿՄԱ Մոսկվա (1998-2001) Յութա Ջազ (2001-2011) ԲԿՄԱ Մոսկվա (2011-2012) Մինեսոտա Թիմբերվուլվզ (2012-2013) Բրուքլին Նեթս (2013-2015) ԲԿՄԱ Մոսկվա (2015) | ||
Մրցանակներ | ||
| ||
Մասնագիտական կարիերան սկսել է 15 տարեկանում[1]՝ ելույթ ունենալով ռուսական «Սպարտակ» և «ԲԿՄԱ» ակումբներում։ Ավելի ուշ մուտք է գործել Բասկետբոլի ազգային ասոցիացիա (NBA)՝ ընտրվելով «Յութա Ջազի» կողմից՝ 1999 թվականի դրաֆթի առաջին ռաունդի 24-րդ համարով՝ այդ կերպ դառնալով NBA-ի դրաֆթի առաջին ռաունդում ընտրված ռուս մարզիկը։ «Ջազի» կազմում 2004 թվականին մասնակցել է Բոլոր աստղերի հանդիպմանը, ինչպես նաև արժանանում մի շարք անհատական մրցանակների և ընդգրկվել խորհրդանշական հավաքականներում։ 2011 թվականին ստացել է Միացյալ Նահանգների քաղաքացիություն։
Բազմաթիվ առիթներով Կիրիլենոկոյին անվանում են «AK47», ոչ միայն այն փաստի համար, որ նրա անվան և ազգանվան սկզբնատառերն են Ա և Կ, իսկ մարզաշապկի համարը՝ 47, այլ նաև առ այն, որ ծնվել է Իժևսկ քաղաքում, որտեղ առաջին անգամ արտադրվել էին AK47 ինքնաձիգները։
Անդրեյ Կիրիլենկոն ծնվել է 1981 թվականի փետրվարի 18-ին Օլգա և Գենադի Կիրիլենկոների ընտանիքում։ Անդրեյի հայրը, ով նախկինում սպերտսմեն էր, «Իսկրա» կանանց ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչն է[2]։ Օլգա Կիրիլենկոն զբաղվել է բասկետբոլով և հանդես է եկել կանանց «Բուրևեստնիկ», «Սպարտակ», «Սերպ ի մոլոտ» և «Սկորոխոդ» թիմերում։ Գենադի Կիրիլենկոն Օլգայի հղիության շրջանում ծառայում էր բանակում, և Օլգան մեկնում է մոր մոտ Իժեվսկ՝ ծննդաբերելու[3][4]։ Ծնվելուց չորս ամիս անց մայրը ապագա բասկետբոլիստին բերում է Սանկտ Պետերբուրգ։
Մանուկ հասակում Անդրեյը զբաղվում էր լողով, ֆուտբոլով, հանդբոլով։ Բասկետբոլով սկսել է զբաղվել Սանկտ Պետերբուրգի Ֆրանսիական շրջանում՝ առաջին դասարանում, առաջին մարզիչը Ալեկսեյ Վլադիմիրովիչ Վասիլեվն էր[5]։ 1995 թվականին քաղաքային թիմի կազմում դարձել է բասկետբոլի Ռուսաստանի չեմպիոն՝ 1981 թվականին ծնված խաղացողների մեջև[1][6]։
Կիրլենկոյի տաղանդը երևում էր դեռ վաղ մանկությունից, բացի այդ նա ուներ կամքի ուժ և իր վրա աշխատելու ցանկություն։ - Ալեքսեյ Վլադիմիրովիչ Վասիլև, Անդրեյ Կիրիլենկոյի առաջին մարզիչը[7] |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.