Անդրեա դել Կաստանյո
From Wikipedia, the free encyclopedia
Կաստանյո (իսկական անուն-ազգանունը՝ Անդրեա դել Կաստանյո, Andrea del Castagno, մոտ 1420, Սան Գոդենցո, Ֆլորենցիա, Տոսկանա, Իտալիա - օգոստոսի 19, 1457[1][2], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն), Վաղ Վերածննդի իտալացի նկարիչ։ XV դ. կեսի ֆլորենցիական արվեստի դեմոկրատական ուղղության ներկայացուցիչ։ Հիմնականում աշխատել է Ֆլորենցիայում, ինչպես նաև Վենետիկում (1442 թ.)։ Կատարել է «Ինը հանրահայտ մարդկանց» (Դանթեի, Պետրարկայի, Բոկաչչոյի և ուրիշների) պատկերող որմնանկարներ (1445—1457 թթ. միջև), այժմ Ֆլորենցիայի Ս. Ապոլլոնիա մենաստանում, որը վեր է ածվել Կաստանյոյի թանգարանի։ Կաստանյոյի գեղանկարչությանը բնորոշ է պլաստիկ ծավալների կերպավորումը, հնչեղ գուներանգը, դրամատիզմը (Ֆլորենցիայի Սանտիսիմա-Աննունցիատա եկեղեցու «Երրորդություն» որմնանկարները, 1454—55 թթ.)։ Կաստանյոյի ստեղծած առնական կերպարները մարմնավորում են Վերածննդի դարաշրջանի մարդու գծերը։
Անդրեա դել Կաստանյո իտալ.՝ Andrea del Castagno | |
---|---|
Ի ծնե | Andrea di Bartolodi Bargilla |
Ծնվել է | մոտ 1420 |
Ծննդավայր | Սան Գոդենցո, Ֆլորենցիա, Տոսկանա, Իտալիա |
Վախճանվել է | օգոստոսի 19, 1457[1][2] |
Մահվան վայր | Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | Իտալական Վերածնունդ |
Ժանր | Վերածնունդ |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | The Holy Trinity, St Jerome, and Two Saints?, Խորհրդավոր ընթրիք և Աստվածածնի վերափոխման տոն |
Մեկենասներ | Bernadetto de' Medici? |
Աշակերտներ | Antonio del Rincón? |
Andrea del Castagno Վիքիպահեստում |