From Wikipedia, the free encyclopedia
Անդրեա Պրևիտալի (իտալ.՝ Andrea Previtali, ոչ վաղ քան 1470 և ոչ ուշ քան 1480, Բերբեննո, Բերգամո, Լոմբարդիա - նոյեմբերի 7, 1528[1], Բերգամո, Լոմբարդիա[1]), Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ[2]։
Անդրեա Պրևիտալի | |
---|---|
Ծնվել է | ոչ վաղ քան 1470 և ոչ ուշ քան 1480 |
Ծննդավայր | Բերբեննո, Բերգամո, Լոմբարդիա |
Վախճանվել է | նոյեմբերի 7, 1528[1] |
Մահվան վայր | Բերգամո, Լոմբարդիա[1] |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Ուշագրավ աշխատանքներ | Holy family with Saint Jerome? |
Ուսուցիչ | Ջովանի Բելլինի |
Աշակերտներ | Յակոպո Պալմա Ավագ |
Andrea Previtali Վիքիպահեստում |
Եղել է Ջովաննի Բելլինիի աշակերտը։
Անդրեա Պրևիտալին ծնվել է Բերգամո գավառի մի փոքրիկ գյուղում։ Նկարչի բնածին տաղանդը երիտասարդ տարիքում նրան տարել է Վենետիկ՝ ժամանակի հիմնական գեղանկարչական կենտրոններից մեկը։
Նկարչի վաղ նկարներում, մասնավորապես դիմանկարներում և բնապատկերներում, կարելի է նկատել այնպիսի նկարիչների աշխատանքի ազդեցությանը, ինչպիսիք են Վիտտորե Կարպաչչոն, Ջորջոնեն, Յակոպո Պալմա Ավագը, որոնց նա հանդիպել է Վենետիկում գտնվելու ընթացքում։
1511 թվականին Պրևիտալին վերադառրձել է Բերգամո՝ իր ծննդավայրը, որտեղ սկսել է ստեղծագործել՝ Լորենցո Լոտտոյի գործերի ազդեցության ներքո։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.