From Wikipedia, the free encyclopedia
Անդրեա Պալլադիո (իտալ.՝ Andrea Palladio, իսկական անունը՝ Անդրեա դի Պիետրո, իտալ.՝ Andrea di Pietro, ոչ վաղ քան նոյեմբերի 8, 1508 և ոչ ուշ քան նոյեմբերի 30, 1508, Պադովա, Վենետիկի հանրապետություն[1] - մոտ օգոստոսի 19, 1580[2][3], Վինչենցա, Վենետիկի հանրապետություն[4][1] և Մազեր, Վենետիկի հանրապետություն), իտալացի ճարտարապետ։
Անդրեա Պալլադիո իտալ.՝ Andrea Palladio | |
---|---|
Ծնվել է | ոչ վաղ քան նոյեմբերի 8, 1508 և ոչ ուշ քան նոյեմբերի 30, 1508 |
Ծննդավայր | Պադովա, Վենետիկի հանրապետություն[1] |
Մահացել է | մոտ օգոստոսի 19, 1580[2][3] (71 տարեկան) |
Մահվան վայր | Վինչենցա, Վենետիկի հանրապետություն[4][1] կամ Մազեր, Վենետիկի հանրապետություն |
Քաղաքացիություն | Վենետիկի հանրապետություն |
Երկեր | Basilica Palladiana?, Ակադեմիայի պատկերասրահ, Villa Saraceno?, Լա Ռոտոնդա, Gioiello di Vicenza?, Սան Ջորջո Մաջորե տաճար և Olympic Theatre? |
Մասնագիտություն | ճարտարապետ և արվեստի տեսաբան |
Ամուսին | Allegradonna? |
Անդամություն | Գեղարվեստի ակադեմիա |
Andrea Palladio[5] Վիքիպահեստում |
Ապրել և ստեղծագործել է հիմնականում Վիչենցայում և Վենետիկում։ Ստեղծել է հասարակական, պաշտամունքային, բնակելի շենքերի բազմազան տիպեր, որոնք առանձնանում են ճարտարապետական լուծումների կատարելությամբ, ճակատի և հատակագծի բնական կապով, արտաքին ծավալներն ու ինտերիերները միասնական ամբողջության մեջ միավորող օրդերային կոմպոզիցիաների («փոքր օրդեր», մի քանի հարկ ընդգրկող «մեծ օրդեր» և այլն) ճկուն, հնարամիտ կիրառման հարստությամբ, կառույցը շրջապատին ներդաշնակելու ձգտումով (Պալացցո Վալմարանա, սկսվել է 1566 թվականին, «Օլիմպիկո» թատրոնը, 1580–1585, ավարտել է ճարտարապետ Վ․ Սկամոցցին, երկուսն էլ՝ Վիչենցայում, «Ռոտոնդա» վիլլան, 1551–1567, Վիչենցայի մոտակայքում, Սան Ջորջո Մաջորե եկեղեցին, 1565–1580, Վենետիկում և այլն)։
Պալլադիոն հռչակվել է նաև «Չորս գիրք ճարտարապետության մասին» տրակտատով (1570), որտեղ նկարագրել է իր մտահղացումները, Վիտրուվիոսին, մեկնաբանելով ռենեսանսի ոգով՝ շարադրել օրդերների համակարգն ու անտիկ հուշարձանների վերակազմությունը։
Պալլադիոյի արվեստը ուշ Վերածննդի մշակույթի բարձունքներից է, հսկայական ազդեցություն է գործել եվրոպական ճարտարապետության զարգացման վրա՝ ծնունդ տալով XVII–XVIII դարերի կլասիցիզմի պալլադիոականություն հոսանքին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.