Անդինիայի պլան
From Wikipedia, the free encyclopedia
Անդինիայի պլան (իսպ.՝ Plan Andinia), հակասեմական դավադրության տեսություն, որը հրեաներին վերագրում է Արգենտինայի և Չիլիի տարածքում Անդինիայի անկախ հրեական պետություն ստեղծելու ծրագիր։ Հրեական դավադրության «Անդինիա» տեսությունը լայնորեն օգտագործվել է զինվորականների կողմից արգենտինական խունտայի ժամանակ 1976-1982 թվականներին[1] և այսօր տարածված է Արգենտինայի և Չիլիի աջ ուժերի շրջանում[2]։ Ըստ այս տեսության, գոյություն ունի հրեական դավադրություն՝ Պատագոնիան Արգենտինայից և Չիլիից առանձնացնելու և նրա տարածքում անկախ հրեական պետություն ստեղծելու համար։