From Wikipedia, the free encyclopedia
Անգոլայի զինանշանը արտացոլում է նոր ազգի պատմությունը։ Այն ընդունվել է 1990 թվականի նոյեմբերի 2-ին։ Զինանշանը ուներ մարքսիստական ոճ՝ սոցիալիստական պատկերներ, ինչպես Անգոլայի դրոշը։
Մանրամասնություններ | |
---|---|
Հաստատված | 2 նոյեմբերի, 1990 |
Վահան | երկնագույն, կենտրոնում խաչված մաչետե և թոխր, ներքևից ծագում է արևը |
Այլ տարրեր | նշանը գտնվում է և կաղնու, և բամբակի տերևների կողմից կազմված շրջանագծի մեջ, ներքևում՝ բաց գիրք, ժապավենի վրա պորտուգալերենով գրված է երկրի անունը |
Կենտրոնում գտնվում է մաչետե և թոխր՝ ներկայացնելով հեղափոխությունը, որի միջոցով երկիրը ձեռք է բերել անկախություն և գյուղատնտեսական աշխատողների կարևորությունը։ Այս երկու խորհրդանիշների վերևում գտնվում է աստղը՝ սոցիալիզմի խորհրդանիշը։ Այն խորհրդանշում է երկրի առաջընթացը։ Շողշողող արևը նոր սկզբի խորհրդանիշն է։ Զինանշանը կիսով չափ շրջափակված է ատամնանիվով, որը խորհրդանշում է արդյունաբերական աշխատողներին, իսկ մյուս կեսը շրջապատված են եգիպտացորենի և բամբակի տերևներից կազմված ծաղկեպսակով՝ խորհրդանշելով գյուղատնտեսությունը։ Ներքևի մասում նկարված է գիրք, որը խորհրդանշում է կրթությունը[1]։
Ներքևում՝ ժապավենի վրա, պորտուգալերեն գրված է «República de Angola», որը նշանակում է «Անգոլայի Հանրապետություն», որը «República Popular de Angola» (Անգոլայի Ժողովրդավարական Հանրապետությունից) փոխվել է 1990 թվականին, նույն ժամանակ ատամնանաիվը ոսկեգույնից փովել է արծաթագույնի[2]։
Նշանի մանրամասների բացատրությունը ներկայացված են Անգոլայի Սահմանադրության 163-րդ հոդվածում[3]։
Երբ Անգոլան պորտուգալական գաղութ էր, ապա պորտուգալական նահանգ (այդպիսով Անգոլան օրինական կերպով Պորտուգալիայի մասն է կազմում), Անգոլան ներկայացրեց իր զինանշանը՝ փորցելով ներկայացնել ազգը։ Այն նման էր Պորտուգալիայի զինանշանին, սակայն որոշ չափով փոփոխած էր. վահանի վրա պատկերված էին ոսկե զեբր և փիղ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.