Վագրաձիեր կամ զեբրեր, (լատին․՝ Hippotigris), միասմբակավորների կարգի ձիերի սեռի կաթնասուն կենդանիների խումբ։ Հանդիպում են հոտերով[1]։
Վագրաձի | ||
---|---|---|
Գիտական դասակարգում | ||
|
||
Լատիներեն անվանում | ||
Hippotigris
| ||
|
Մարմնի երկարությունը 200-240 սմ է, պոչինը՝ 45-57 սմ, մնդավի բարձրությունը՝ 120- 140 սմ, քաշը՝ մինչև 350 կգ։ Մարմինը պատված է իրար հաղորդող մուգ և բաց գույնի շերտերով։
Բաշը կարճ է, ուղղաձիգ դիրքով։ Պոչը վերջանում է երկար մազափնջով։ Ըստ մեծության, գանգի կառուցվածքի ու շերտավորության տարբերում են վագերաձիերի 3 տեսակ։ Տարածված են Արևելյան, Կենտրոնական և Հարավային Աֆրիկայում[2]։
Շատ զգույշ, արագավազ կենդանիներ են։ Սնվում են բուսական կերով։ Հղիությունը տևում է 346-390 օր։ Ծնում են 1-2 ձագ։ Արհեստական պայմաններում լավ են բազմանում։
Ծանոթագրություններ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.