![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d6/Wikipedia-logo-v2-en.png/640px-Wikipedia-logo-v2-en.png&w=640&q=50)
Անգլերեն Վիքիպեդիա
From Wikipedia, the free encyclopedia
Անգլերեն Վիքիպեդիա (անգլ.՝ English Wikipedia), Վիքիպեդիա բազմալեզու և ազատ հանրագիտարանի անգլալեզու և առաջին տարբերակն է։ Ինչպես և բոլոր Վիքիմեդիա-նախագծերը, Անգլերեն Վիքիպեդիայի բովանդակությունը գտնվում է ազատ արտոնագրի ներքո և յուրաքանչյուր ոք կարող է օգտագործել, խմբագրել ու տարածել այդ բովանդակությունը, քանի դեռ հետագա տարբերակները տարածվում են նույն սկզբունքներով և նշվում են հեղինակները։ Հիմնադրվել է 2001 թվականի հունվարի 15-ին։ 2016 թվականի դրությամբ հոդվածների քանակով Վիքիպեդիաների շարքում գրավում է առաջին հորիզոնականը[1]։ 2024 թվականի հուլիսի 15-ի դրությամբ բոլոր Վիքիպեդիաների հոդվածների 10.8%-ը Անգլերեն Վիքիպեդիայում են։ 2003 թվականին հարաբերությունը 50%-էր, սակայն աստիճանաբար նվազել է Վիքիպեդիաների այլ լեզուների զարգացման պատճառով[2]։ Այս պահին Անգլերեն Վիքիպեդիայում կա մոտ 6 852 338 հոդված[3]։ 2015 թվականի հոկտեմբերին Անգլերեն Վիքիպեդիայի հոդվածների ընդհանուր տեքստը սեղմված վիճակում կազմում էր 11.5 գիգաբայթ[4]։ 2015 թվականի նոյեմբերի 1-ին անցել է 5,000,000 հոդվածի շեմը[5], ինչի առթիվ ժամանակավոր փոխվել է կայքի պատկերանիշը[6]։
![]() English Wikipedia | |
---|---|
![]() ![]() | |
URL՝ | en.wikipedia.org |
Կոմերցիոն՝ | Բարեգործական |
Կայքի տիպ | Ցանցային հանրագիտարան |
Գրանցում | Ոչ պարտադիր |
Լեզու | Անգլերեն |
Սեփականատեր | Վիքիմեդիա Հիմնադրամ |
Աշխատանքի սկսում | 2001 հունվարի 15 |
Հոդվածների թիվ՝ | 6 852 338 |
Էջերի թիվ՝ | 61 024 886 |
Խմբագրումների թիվ՝ | 1 229 900 927 |
Գրանցված մասնակիցներ՝ | 47 677 806 |
Ակտիվ մասնակիցներ՝ | 113 822 |
Ադմինիստրատորներ՝ | 856 |
Խորություն: | 1259.6 |