Անաքսիմանդրոս (հին հունարեն՝ Άναξίμανδρος, մոտ մ. թ. ա. 610[1][2], Միլեթ[3][2] - մոտ մ. թ. ա. 546[3][4], Միլեթ, Հին Հունաստան), հին հույն փիլիսոփա, աստղագետ, աշխարհագետ։

Արագ փաստեր ԱնաքսիմանդրոսΆναξίμανδρος, Ծնվել է ...
Անաքսիմանդրոս
Άναξίμανδρος
Thumb
Ծնվել էմոտ մ. թ. ա. 610[1][2] Միլեթ[3][2]
Մահացել էմոտ մ. թ. ա. 546[3][4] Միլեթ, Հին Հունաստան
ՔաղաքացիությունՄիլեթ
Ուղղություննախասոկրատյան փիլիսոփայություն և Միլեթյան դպրոց
Մասնագիտությունփիլիսոփա, աստղագետ, մաթեմատիկոս, աշխարհագրագետ, ֆիզիկոս և գրող
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Տիրապետում է լեզուներինհին հունարեն[2]
Ազդվել էԹալես Միլեթացի[4]
ՀայրPraxiades?
ՈւսուցիչԹալես Միլեթացի[5][2]
ԱշակերտներՊյութագորաս և Անաքսիմենես[6]
 Anaximander Վիքիպահեստում
Փակել

Ծնվել է Միլեթ քաղաքում։ Նա շարունակում է Թալեսի գիտական հետազոտությունները և առաջին անգամ իր եզրակացությունները շարադրում արձակ ձևով իր մի գրվածքի մեջ, որ անվանել է «Բնության մասին»։ Այս գիրքը մեզ չի հասել։

Անաքսիմանդրոսն առաջինն է, որը նկարել է երկրի քարտեզը։ Քարտեզը նկարվել է առաջին անգամ Եգիպտոսում, բայց այնտեղ նկարել են առանձին մարզեր և այն էլ եգիպտական աշխարհագրական պատկերացումները Նեղոսի հովտի սահմաններից հեռու չի թափանցել, բայց Անաքսիմանդրոսը տվել է ամբողջ երկրագնդի քարտեզը և դրանով հիմք դրել աշխարհագրական գիտությանը։ Նա հայտնագործել է նաև առաջին արեգակնային ժամացույցը (գնոմոն)[7]։

Ապեյրոնի գաղափարը

Անաքսիմանդրոսը եղել է Թալեսի աշակերտը, ում նա չէր կարողանում համոզել, որ ամեն ինչի սկիզբը ջուրն է։ Ըստ նրա՝ ամեն ինչ սկիզբն ապեյրոնն է։ Այս բառը թարգմանվում է երեք տարբեր իմաստներով՝ սկզբնապատճառ, անորոշ, անսահման, որոնք հանդես են գալիս միասին։ Ապեյրոնը գիտական վերացարկում է. մտային, հորինված, արհեստական էություն, որն իր բնույթով զգայական չէ։ Անաքսիմանդրոսն զգում էր, որ նյութական երևույթից այն կողմ պետք է լինի մի ուրիշ էություն, որն էլ հենց պետք է լինի այդ նյութականի պատճառը։ Ըստ նրա՝ ապեյրոնը ծերանալ չունի, այն անմահ է ու անոչնչանալի, ապեյրոնն ինքն է ստեղծում ամեն ինչ։ Ապեյրոնից են առաջանում նախ հակադրությունները՝ տաքն ու սառը, չորն ու թացը, ծանր ու թեթևը և այլն, որոնցից հավերժական շարժման ու անհրաժեշտության միջոցով առաջանում է զգայական աշխարհի բոլոր ձևերը. Աշխարհն առաջանում է ապեյրոնից և պարբերաբար ապեյրոնի է վերածվում. այսինքն՝ աշխարհը պարբերաբար կործանվում է և նորից առաջանում։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.