Թալես Միլեթացի

From Wikipedia, the free encyclopedia

Թալես Միլեթացի

Թալես Միլեթացի (հին հունարեն՝ Θαλῆς ὁ Μιλήσιος, մոտ մ. թ. ա. 625[1][2][3][…], Միլեթ[4] - ոչ վաղ քան մ. թ. ա. 548 և ոչ ուշ քան մ. թ. ա. 545, Միլեթ), հին հույն փիլիսոփա, մաթեմատիկոս, տոմարագետ, աստղագետ, ճարտարապետ։ Թալեսը համարվում է հունական յոթ իմաստուններից մեկը։ Արիստոտելը նրան համարում է հույն առաջին փիլիսոփան[7][8]։ Ընդունված է Թալեսին պատմականորեն համարել առաջին անհատը, ով զբաղվել է գիտական փիլիսոփայությամբ[9][10]։ Հաճախ նրան անվանում են գիտության հայր[11][12]։ Թալեսը՝ որպես ժամանակակից գիտության նախակարապետ, բեկումնային քայլ է կատարել, երբ բնության առարկաներն ու երևույթները բացատրելիս առասպելաբանությանը դիմելու փոխարեն օգտագործել է բնագիտական տեսություններ ու վարկածներ։ Նա մատերիայի նախասկիզբ համարել է ջուրը [13]:

Արագ փաստեր Թալես Միլեթացիհին հունարեն՝ Θαλῆς ὁ Μιλήσιος, Ծնվել է ...
Թալես Միլեթացի
հին հունարեն՝ Θαλῆς ὁ Μιλήσιος
Thumb
Ծնվել էմոտ մ. թ. ա. 625[1][2][3][…] Միլեթ[4]
Մահացել էոչ վաղ քան մ. թ. ա. 548 և ոչ ուշ քան մ. թ. ա. 545 Միլեթ
բնական մահով[5]
Բնակության վայր(եր)Միլեթ
ԴավանանքՄոնիզմ
Ուղղություննախասոկրատյան փիլիսոփայություն և Միլեթյան դպրոց
Մասնագիտությունփիլիսոփա
Գործունեության ոլորտփիլիսոփայություն և մաթեմատիկա
Տիրապետում է լեզուներինհին հունարեն
ՀայրExamyas?
ՄայրԿլեոբուլինա
ԱշակերտներԱնաքսիմանդրոս և Պյութագորաս[6]
 Thales of Miletus Վիքիպահեստում
Փակել

Ծնվել է Միլեթոս քաղաքում։ Թալեսը Միլեթյան դպրոցի առաջին փիլիսոփա-գիտնականն է, առաջին մաթեմատիկոսն ու բնագետը։ Նա եղել է իր ժամանակի ամենախոշոր մարդը, միաժամանակ զբաղվել է առևտրով, եղել է հայտնի վաճառական, քաղաքական խոշոր գործիչ, ճարտարապետ, աստղաբաշխ, ճանապարհորդել է զանազան քաղաքներ, դեպի Եգիպտոս, որտեղ զբաղվել է Նեղոսի հեղեղումների ուսումնասիրությամբ։ Վերադառնալով Միլեթոս իրեն նվիրում է գիտական զբաղմունքի մինչև խոր ծերություն։

Իր ճանապարհորդության ժամանակ նա քաղդեական ու եգիպտական գիտնականներից վերցնում է աստղաբաշխական ու երկրաչափական գիտելիքներ, որը հետագայում զարգացնում է։ Նա աստղաբաշխության մեջ կատարում է մի շարք հայտնագործություններ, որոնք օգտագործում են առևտրականները ծովագնացության ժամանակ։ Նա գուշակում է 585 թվի մայիսի 28-ի արևի խավարումը։ Նա առաջինն է սահմանում տարին 365 օր, առաջինը «գտավ» Փոքր Արջի համաստեղությունը։ Նա կանխատեսում էր կլիմայական փոփոխությունները[14]։

Մաթեմատիկայում Թալեսը կիրառել է երկրաչափությունը բուրգերի բարձրությունը, ափից նավերի հեռավորությունը հաշվարկելու համար։ Նա համարվում է առաջին մարդը, ով գործադրել է դեդուկտիվ դատողությունը երկրաչափության մեջ, դուրս բերել այսպես կոչված՝ Թալեսի թեորեմի չորս հետևությունները։ Նա առաջին մարդն է, ում մաթեմատկական հայտնագործություն է վերագրվում[15]։

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.