From Wikipedia, the free encyclopedia
Անար Ռասուլ օղլի Ռզաև (ադրբ.՝ Anar Rəsul oğlu Rzayev, մարտի 14, 1938[1], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ)—ադրբեջանցի գրող, բանաստեղծ, թարգմանիչ, սցենարիստ; Ադրբեջանի գրողների միության նախագահ[2][3];
Անար Anar Rəsul oğlu Rzayev | |
---|---|
Ծնվել է | մարտի 14, 1938[1] (86 տարեկան) |
Ծննդավայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ադրբեջան |
Կրթություն | Բաքվի պետական համալսարան (1960) |
Երկեր | Q20557063? |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, գրող, սցենարիստ, ռեժիսոր, քաղաքական գործիչ, բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ և վիպասան |
Ամուսին | Zemfira Săfărova? |
Ծնողներ | հայր՝ Ռասուլ Ռջա, մայր՝ Նիգյար Ռաֆիբեյլի |
Զբաղեցրած պաշտոններ | Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ադրբեջանի գրողների միություն |
Երեխաներ | Gunel Anargizi? |
Կայք | anar.az |
Anar Rzayev Վիքիպահեստում |
Անարի հայրը `բանաստեղծ Ռասուլ Ռջան, նրա մայրը` բանաստեղծուհի Նիգյար Ռաֆիբեյլին է։ Անարը ծնվել է 1938 թվականի մարտի 14-ին Բաքվում։ Անարը 1945 թվականին ընդունվել է Բյուլ-բյուլի անվան երաժշտական դպրոց։ 1955 թվականին ավարտել է այդ դպրոցը `արծաթե մեդալով։ 1955 թվականին Անարն ընդունվել է Ադրբեջանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում[4]։
1962 թվականին Անարն ամուսնացավ Ադրբեջանի արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Զեմֆիրա Սաֆարովայի հետ։ Նրանք ունեն երկու երեխա։ Անարի որդին `Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Ադրբեջանի դեսպանն է։
Անարը 1991 թվականի մարտին գրողների միության IX համագումարում ընտրվել է Ադրբեջանի գրողների միության նախագահ։ 1997 թվականի հոկտեմբերի 30-ին, գրողների X համագումարում նա կրկին ընտրվել է Ադրբեջանի գրողների միության նախագահ։ Անարը 1995 և 2000 թվականներին ընտրվել է Ադրբեջանի Հանրապետության Միլի Մեջլիսի պատգամավոր։ Նա եղել է Միլլի Մեջլիսի մշակութային հանձնաժողովի նախագահը։ 1995 թվականին եղել է Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրական հանձնաժողովի անդամ։
Անարը ընտրվել է 2014 թվականին Թուրքախոս երկրների գրողների միության առաջին նախագահ[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.