Այսելմիեր լիճ
From Wikipedia, the free encyclopedia
Այսելմիեր[1] (հոլ.՝ IJsselmeer [ˌɛi̯səlˈmeːr]), քաղցրահամ արհեստական լիճ կենտրոնական Նիդեռլանդներում՝ նախկին Զյոյդեր Զե ծովածոցի տեղում[2][3]։ Սահմանակցում է հյուսիս-արևելքում Ֆրիզլանդ, հարավում և արևելքում՝ Ֆլևոլանդ, արևմուտքում՝ Հյուսիսային Հոլանդիա մարզերին (պրովինցիա)։ Հյուսիսում Հյուսիսային ծովից բաժանված է 32 կիլոմետր երկարությամբ ձգվող, մոտ 60 մետր հաստությամբ պատնեշով։ Լճի ընդհանուր մակերեսը մոտ 1100 կմ² է, միջին խորությունը՝ 5-6 մետր։ Անվանումը ստացել է Այսել գետից, որը նրա մեջ է թափվում Կետելմեր ոչ մեծ լիճը կտրելով։ Այսելմիերը Արևմտյան Եվրոպայի ամենամեծ քաղցրահամ ջրամբարն է։
Արագ փաստեր Այսելմիեր լիճ, Տեսակ ...
Այսելմիեր լիճ | |
---|---|
Տեսակ | արհեստական լիճ և Natura 2000 protected area? |
Երկիր | Նիդերլանդներ |
Երկարություն | 53 կմ |
Լայնություն | 32 կմ |
ԲԾՄ | −0,3 մետր |
Խորություն | 9,5 մետր |
Մակերես | 1100 կմ² |
Մասն է | IJsselmeergebied? |
Ավազանի երկիր | Նիդերլանդներ |
Լիճ հոսող գետ | IJssel? և Vecht? |
Ձևավորում | 1932 |
Անվանված է | IJssel? |
Փակել