From Wikipedia, the free encyclopedia
Այման Աբդ ալ-Նուր (արաբ․՝ أيمن عبد النور, օգոստոսի 6, 1989[1], Սուս, Թունիս) թունիսցի ֆուտբոլիստ, «Վալենսիայի» և Թունիսի հավաքականի պաշտպան։
Այման Աբդ ալ-Նուր արաբ․՝ أيمن عبد النور | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Թունիս | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 6, 1989[1] (35 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Սուս, Թունիս | ||||||||||||||||||||
Հասակ | 188 սանտիմետր | ||||||||||||||||||||
Քաշ | 79 կիլոգրամ | ||||||||||||||||||||
Դիրք | full-back | ||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Վալենսիա | ||||||||||||||||||||
Համար | 23 | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ 2016 թվականի հունվարի 29-ի: |
Աբդենուրը «Էտուալ դյու Սախել» ֆուտբոլային ակումբի սանն է։ 2008 թվականին այդ թիմի կազմում նա կատարել է իր նորամուտը Թունիսի առաջնությունում։ Նույն թվականի հունվարի 10-ին, «Բիզերտենի» դեմ խաղում նա հեղինակել է իր առաջին գոլը այդ ակումբում[2]։ Իր կարիերայի առաջին պաշտոնական մրցաշրջանում նա անց է կացնում 21 խաղ և դառնում 5 գոլի հեղինակ։ Այդ կերպով նա դառնում է ակումբի երկրպագուների սիրելին և դեռ նրա համար էլ, որ նա ակումբի ամենաերիտասարդ ֆուտբոլիստն էր։ 2010 թվականի հունվարի 14-ին Այման Աբդ ալ-Նուրը կիսամյա վարձավճարային իրավունքներով համալրում է գերմանական «Վերդերի» կազմը (ըստ պայմանագրի նշված էր, որ գերմանական ակումբի ցանկության դեպքում վարձավճարի ժամկետի լրանալուց հետո նա կարող էր արդեն դառնալ ակումբի լիարժեք անդամը և այս անգամ արդեն ոչ վարձավճարային իրավունքներով)[3]։ Հունվարի 16-ին Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ խաղում Այմանը կատարում է իր նորամուտը Բունդեսլիգայում[4]։ Վարձավճարի ժամկետի լրանալուց հետո գերմանական ակումբի նոր պայմանագիր ֆուտբոլիստի հետ չի կնքում։
2011 թվականի ամռանը Աբդենուրը չորս տարի ժամկետով պայմանագիր է կնքում ֆրանսիական «Տուլուզայի» հետ։ Օգոստոսի 6-ին «Այաչչոյի» դեմ խաղում Այմանը կատարում է իր նորամուտը Լիգա 1-ում[5]։ 2012 թվականի փետրվարի 26-ին «Սոշոյի» դեմ խաղում նա հեղինակում է իր առաջին պաշտոնական գոլը իր նոր թիմի կազմում[6]։ 2012 թվականին Այմանը «Տուլուզայի» հետ իր պայմանագրի ժամկետը երկարաձգում է մինչև 2016 թվականը և այս անգամ Այմանի համար արդեն ավելի նպատակահարմար պայմաններով։
2014 թվականի սկզբում Աբդենուրը վարձավճարային իրավունքներով տեղափոխվում է «Մոնակո»[7]։ Մարտի 29-ին՝ «Էվիանի» դեմ խաղում նա կատարում է իր նորամուտը նոր ակումբի կազմում[8]։ Մրցաշրջանի ավարտից հետո «Մոնակոն» կնքելով չորս տարվա պայմանագիր 13 մլն եվրոյի դիմաց գնում է Այմանին[9]։ Դեկտեմբերի 9-ին Չեմպիոնների լիգայի շրջանակներում՝ պետերբուրգյան «Զենիթի» դեմ մրցավեճում Այմանը հեղինակում է իր առաջին գնդակը «Մոնակոյի» կազմում[10]։
2015 թվականի ամռանը Այմանը տեղափոխվում է իսպանական «Վալենսիա»։ Նա տեղափոխվում է իսպանական ակումբ անգլիական «Մանչեսթեր Սիթի» տեղափոխված Նիկոլաս Օտամենդիին փոխարինելու նպատակով[11]։ Տրանսֆերի արժեքը կազմում է 25 մլն եվրո և Այմանը կնքում է հինգ տարի ժամկետով պայմանագիր։ Սեպտեմբերի 12-ին խիխոնյան «Սպորտինգի» դեմ խաղում Այմանը կատարում է իր նորամուտը Լա Լիգայում[12]։
Ի շնորհիվ 2009 թվականին ցուցադրած վստահ խաղին՝ Այմանը կատարում է իր նորամուտը երկրի ազգային հավաքականի կազմում դեռևս 20 տարեկան հասակում։ 2011 թվականի հունիսի 5-ին 2012 թվականի Աֆրիկայի գավաթի մրցության ընտրական փուլի շրջանակներում, մասնավորապես Չադի հավաքականի դեմ խաղում Այմանը խփում է իր առաջին պաշտոնական գոլը ազգային հավաքականի կազմում։ 2012 թվականին նա հայտավորվում է հավաքականի կազմում Աֆրիկայի գավաթի մրցությունում մասնակցություն ունենալու նպատակով։ Այդ առաջնությունում նա մասնակցություն է ունենում Նիգերիայի[13], Մարոկկոյի[14], Գաբոնի[15] և Գանայի ազգային հավաքականների դեմ խաղերում[16]։
2013 թվականին նա ևս մեկ անգամ է ուղևորվում նույն առաջնությունում մասնակցություն ունենալու նպատակով։ Այս առաջնությունում նա մասնակցում է Տոգոյի[17], Կոտ դ'Իվուարի[18] և Ալժիրի[19] ազգային հավաքականների դեմ խաղերին։
2015 թվականին Այմանը երրորդ անգամ է մասնակցում Հասարակածային Գվինեայում անցկացվող Աֆրիկայի գավաթի մրցությանը։ Այս առաջնության ընթացքում նա մասնակցում է Կոնգոյի ԴՀ-յան[20], Կաբո Վերդեյի[21], Զամբիայի[22] և մրցության տանտիրոջ՝ Հասարակածային Գվինեայի հավաքականների դեմ խաղերին[23]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.