Այդահո-ֆոլս
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Այդահո Ֆոլս[2][3] (անգլ.՝ Idaho Falls), Բոնեվիլլի շրջանային կենտրոն, ԱՄՆ Այդահո նահանգի արևելքում գտնվող ամենամեծ քաղաքը։
Բնակավայր | ||
---|---|---|
Այդահո-ֆոլս | ||
Երկիր | ԱՄՆ | |
Համայնք | Բոնեվիլլ շրջան | |
Հիմնադրված է | 1864 թ. | |
Մակերես | 59,928943 կմ², 59,061272 կմ² | |
ԲԾՄ | 1434±1 մետր | |
Բնակչություն | ▲64 818 մարդ (ապրիլի 1, 2020)[1] | |
Ժամային գոտի | MDT? | |
Հեռախոսային կոդ | 208 | |
Պաշտոնական կայք | idahofallsidaho.gov(անգլ.) | |
| ||
1865 թվականին ներկայիս քաղաքի դիրքի տեղում առաջին բնակիչ Ջեյմս Թեյլորը Սնեյք գետի վրայով կառուցեց փայտե կամուրջ։ Կամուրջի շնորհիվ ձևավորվեց նոր երթուղի, որը տանում էր դեպի արևմուտք և հյուսիս։ Քաղաքը սկզբում կոչվում էր Իգլ-Ռոք (անգլ.՝ Eagle Rock, բառացի՝ «արծվի ժայռ»), Սնեյք գետի մոտ գտնվող կղզին բնակեցված էր արծիվներով։ 1870-ականների վերջերին Իգլ-Ռոքի վրայով երկաթուղի կառուցվեց Յուտայից մինչև պղնձով հարուստ Բյութ քաղաքը։ Սա հանգեցրեց առաջին վերաբնակիչների արագ աճին և քաղաքի ենթակառուցվածքի զարգացմանը։ 1891 թվականին քաղաքը վերանվանվեց Այդահո Ֆոլս (անգլ.՝ Falls-ջրվեժներ)։ 1895 թվականին քաղաքի շրջակայքում կառուցվել է լայնածավալ ոռոգման համակարգ։ 1949 թվականին Այդահո Ֆոլսի արևմուտքում կառուցվել է միջուկային էներգիայի հետազոտական հաստատություն։ 2012 թվականի մայիսի դրությամբ համալիրի աշխատակիցների թիվը կազմում էր ավելի քան 8000 մարդ։
Այդահոյի միջին բարձրությունը 1437 մետր է։ Քաղաքի տարածքը 58 կմ² է[4]։ Այդահո Ֆոլսը Այդահո Ֆոլս ագլոմերացիայի և Այդահո Ֆոլս-Բլեքֆութ վիճակագրական գոտու գլխավոր քաղաքն է։ Այդահո Ֆոլս ագլոմերացիա տարածքը Այդահոյի երկրորդ ամենաբնակեցված ագլոմերացիան է Բոյսե ագլոմերացիաից հետո։ 2010 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում էր 56813 մարդ, իսկ համապատասխան ագլոմերացիան՝ 130374 մարդ[5]։ 2000 թվականից բնակչության աճը կազմել է 12,0%[6]։ Բնակչության խտությունը կազմում է 980 մարդ/կմ²։ Բնակիչների միջին տարիքը 32 տարի 2 ամիս է[7]։ Բնակչության սեռային կազմը՝ 49,5%՝ տղամարդիկ, 50,5%՝ կանայք։
Բնակչության ռասայական կազմը 2010 թվականի դրությամբ[6]։
Քաղաքը կարևոր տրանսպորտային հանգույց է, որը կապում է Արևելյան Այդահոն և արևմտյան Վայոմինգը։ Իր համեմատաբար լավ տնտեսական միջավայրով, կյանքի բարձր որակով և բարձրակարգ հանգստավայրերով Այդահո Ֆոլսը տարբեր հրատարակիչների կողմից երբեմն դասվում է «Ապրելու լավագույն վայրերի» շարքին[8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.