Այգեհովիտ (Տավուշի մարզ)
գյուղ Հայաստանի Տավուշի մարզում From Wikipedia, the free encyclopedia
գյուղ Հայաստանի Տավուշի մարզում From Wikipedia, the free encyclopedia
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.
Այգեհովիտ, գյուղ Հայաստանի Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանում, Աղստև գետի ստորին հոսանքի աջափնյա մասում, Իջևանից 11 կմ հյուսիս-արևելք։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 760 մ։
Գյուղ | |||
---|---|---|---|
Այգեհովիտ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Տավուշ | ||
Համայնք | Տավուշի մարզ և Իջևանի շրջան | ||
Այլ անվանումներ | Հոնուտ, Ուզունթալա | ||
Մակերես | 21,4 կմ² | ||
ԲԾՄ | 713 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▼3091 մարդ (2011)[1] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | այգեհովիտցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Մինչև 1967 թվականի մայիսի 25-ը կոչվել է Ուզունթալա, այնուհետև մինչև 1969 թվականի փետրվարի 12-ը՝ Հոնուտ[2]։ Նրա շրջակայքի մի շարք հուշարձանները վկայում են, որ դեռևս վաղ անցյալում այստեղ եղել են մի քանի բնակավայրեր։ Ներկայումս գյուղից մոտ 3 կմ հարավ-արևմուտք, անտառի բացատում կանգուն է պատմական Կայեն գավառի հոգևոր ու մշակութային նշանավոր կենտրոններից մեկը՝ Սրվեղի վանքը։
Բնակլիմայական պայմանները՝ գտնվում է բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը +30C է, ձմռանը՝ -2C։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Այգեհովիտի մշտական բնակչությունը կազմել է 3091, առկա բնակչությունը՝ 2622 մարդ[3], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, հացահատիկային կուլտուրաների մշակությամբ, ծխախոտագործությամբ և անասնաբուծությամբ։
Գյուղում պահպանվել են երկու եկեղեցիներ՝ Սուրբ Ամենափրկիչ և Սուրբ Աստվածածին։ Դրանցից Մահմուդ եղցին գտնվում է «Մահմուդ յալ» հանդամասում, գյուղից արևելք՝ անտառի մեջ։ Այն փոքրիկ մատուռ է, կառուցված որձաքարի մանր բեկորներով։ Ունի թաղակապ ծածկ, որը գոտկում են հյուսիսային և հարավային պատերից բարձրացող սրբատաշ որմնասյուները։ Կառուցման ժամանակը անհայտ է։
Կոտրած եղցին գտնվում է համանուն դաշտամասում, գյուղից 2 կմ հարավ։ Կիսավեր փոքր մատուռ է։ Շուրջը գտնվում է գերեզմանոցը՝ տապանաքարերով։ Վարդի խմհատի խաչը գտնվում է գյուղից դեպի հարավ-արևելք։ Փոքր մատուռ է թաղակապ ծածկով, քանդակազարդ մի մեծ խաչքար դրված է բեմում։
Այգեհովիտի հնություններից են՝ XII-XIV դարերի «Սրվեղի» վանքը և XII-XIX դարերի «Կոտրած եղցի» եկեղեցին։ Հարավ-արևելյան մասում են գտնվում «Քոլի գեղ» (XIV-XVII դարեր), «Վարդխմհատի» (XII-XVII դարեր) և այլ գյուղատեղիներ։
Հայաստան համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի և Արգենտինայի տեղական մարմինների ֆինանսավորմամբ 2010 թվականին հիմնանորոգվել է Այգեհովիտ-Վազաշեն ջրանցքը, որի պաշտոնական բացման պատվավոր հյուրն էր Ֆրանսիայի տնտեսական զարգացման նախարար, Օ-դը-Սեն նահանգի գլխավոր խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանը[6]։