Ամուսնությունը միջնադարյան Հայաստանում
From Wikipedia, the free encyclopedia
Ամուսնությունը միջնադարյան Հայաստանում, ամուսնական իրավունքի պատմությունը միջնադարյան Հայաստանում։ 4-րդ դարից սկսած մինչև 451 թվականը՝ նախքան ընդհանրական եկեղեցուց բաժանվելը հայ եկեղեցին ղեկավարվել է Աստվածաշնչով, առաքելական ու եկեղեցական ավանդույթներով ու կանոններով, Նիկիայի, Կոստանդնուպոլսի ու Եփեսոսի տիեզերական ժողովների (325-431), Անկյուրիայի, Կեսարիայի Նեոկեսարիայի, Գանգրայի, Անտիոքի, Լավոդիկեի ու Սարդիկեի արտաքին տեղական ժողովների (313-370), օտարազգի սուրբ հայրեր Բարսեղ Կեսարացու, Աթանաս Ալեքսանդրացու, ինչպես նաև հայ ազգային-եկեղեցական ժողովների և հոգևոր առաջնորդների կանոններով։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/3/34/Hovhannes_Odznetsi.jpg)
Հայ պատմիչներ Ագաթանգեղոսի, Բուզանդի և Խորենացու վկայությամբ՝ միջնադարում օտարածին կանոնախմբեր են ընդունվել ու կիրառվել, որոնք 8-րդ դարի սկզբներին Հովհան Օձնեցին ամբողջացրել է իր «Կանոնագիրք Հայոց» աշխատության մեջ։