Ամորձու ոլորում
From Wikipedia, the free encyclopedia
Ամորձու ոլորում, վիճակ, երբ սերմնալարը (որից ամորձին կախված է) ոլորվում է սեփական առանցքի շուրջ՝ բերելով ամորձու արյունամատակարարման խանգարման[3]։ Երեխաների մոտ ամենահաճախ հանդիպող ախտանիշը հանկարծակի սկսվող խիստ ցավն է ամորձու շրջանում[1]։ Ամորձին կարող է փոշտում գրավել ավելի բարձր դիրք քան սովորաբար և կարող է առաջանալ փսխում[1][2]։ Նորածինների մոտ ցավը կարող է բացակայել, և դրա փոխարեն փոշտը կարող է գունատվել, կամ ամորձին կարող է բացակայել իր սովորական տեղից[1]։
Ամորձու ոլորում | |
---|---|
![]() 1. Մակամորձի 2. Մակամորձու գլուխ 3. Մակամորձու բլթեր 4. Մակամորձու մարմին 5. Մակամորձու պոչ 6. Մակամորձու ծորան 7. Սերմնածորան | |
Տեսակ | Ներբունոցային ոլորում, արտաբունոցային ոլորում[1] |
Հիվանդության ախտանշաններ | Ամորձու ուժեղ ցավ, բարձրացած ամորձի[1] |
Բժշկական մասնագիտություն | Որոլոգիա |
Ռիսկի գործոններ | «Զանգակի դեֆորմացիա», ամորձու ուռուցք, ցածր ջերմաստիճան[1] |
Ախտորոշում | Ախտանիշների հիման վրա[1] |
Տարբերակիչ ախտորոշում | Էպիդիդմիտ, աճուկային ճողվածք, ամորձու ելունի ձգվածություն[2] |
Բուժում | Ամորձու ետ ոլորում մեխանիկական եղանակով, վիրահատություն[1] |
Բարդություններ | Անպտղություն[2] |
Կանխատեսում | Հիմնականում լավ՝ արագ բուժման դեպքում[1] |
Հանդիպման հաճախականություն | Տարեկան մոտավորապես 1 դեպք 15․000-ից (25 տարեկանից երիտասարդ)[2][3] |
![]() |
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/ac/Torsion_teste_aguda_%28cropped%29.jpg/640px-Torsion_teste_aguda_%28cropped%29.jpg)
Ամորձու ոլորումով հիվանդները սովորաբար չեն ունենում հիմքում ընկած ակնհայտ առողջական խնդիրներ[1]։ Ոլորմանը նախորդող վնասվածքը կամ ամորձու ուռուցքը կարող են բարձրացնել ռիսկը[1][3]։ Այլ ռիսկի գործոն է համարվում «զանգակաձև ձևափոխում» կոչվող բնածին մալֆորմացիան, որի դեպքում ամորձին ոչ ճիշտ է ամրանում փոշտին, ինչի հետևանքով ամորձին կարող է ազատ շարժվել փոշտում՝ բերելով ոլորմանը[1]։ Ցածր ջերմաստիճանը նույնպես կարող է հանդիսանալ ռիսկի գործոն[1]։ Ախտորոշումը հիմնականում կատարվում է ախտանիշների հիման վրա[1][2]։ Երբ պատկերը այնքան էլ պարզ չէ, կարելի է դիմել գերձայնային հետազոտության օգնությանը[2]։
Բուժումը հնարավորության դեպքում ներառում է ամորձու ետ ոլորում, որին հաջորդում է վիրահատությունը[1]։ Ցավը կարելի է մեղմացնել օփիոիդներով[1]։ Բուժման արդյունքը կախված է ծախսված ժամանակից[1]։ Եթե բուժումը իրականացվել է առաջին վեց ժամերի ընթացքում, ապա այն սովորաբար արդյունավետ է, իսկ եթե ուշացվել է 12 կամ ավել ժամով, ապա ամորձին սովորաբար հնարավոր չէ փրկել[1]։ Դեպքերի մոտ 40%-ի մոտ հարկավոր է լինում հեռացնել ամորձին[2]։
Ամորձու ոլորումը ավելի հաճախ հանդիպում է ծննդից միանգամից հետո, կամ էլ սեռահասունացման շրջանում[2]։ Այն տարեկան հանդիպում է 25 տարեկանից երիտասարդ տղամարդկանցից 4000-25000-ից մեկի մոտ[2][3]։ Այն երեխաների մոտ, որոնց մոտ հանկարծակի առաջացել է ամորձու ցավ՝ դեպքերի 10 տոկոսը բաժին են ընկել ամորձու ոլորմանը[2]։ Բարդություններից է անպտղությունը[2]։ Այս վիճակը առաջին անգամ նկարագրվել է 1840 թվականին Լուի Դելասյոյի կողմից[4]։