From Wikipedia, the free encyclopedia
«Ամերիկյան սարսափ պատմություն։ Ռոանոկ» (անգլ.՝ American Horror Story: Roanoke), ամերիկյան FX հեռուստաալիքի «Ամերիկյան սարսափ պատմություն» հեռուստասերիալի վեցերորդ եթերաշրջանը։ Եթերաշրջանի պրեմիերան կայացել է 2016 թվականի սեպտեմբերի 14-ին, և «Ռոանոկը» դարձել է առաջինը հեռուստասերիալի պատմության մեջ, որ ներկայացվել է մեկ ամիս առաջ։ Եզրափակիչ սերիան ցուցադրվել է 2016 թվականի նոյեմբերի 16-ին։
Ամերիկյան սարսափ պատմություն․ Ռոանոկ | |||
---|---|---|---|
Սերիալ | Ամերիկյան սարսափ պատմություն | ||
Գլխավոր դերերում | Քեթի Բեյթս, Սառա Փոլսոն, Կյուբա Գուդինգ կրտսեր, Լիլի Ռեյբ, Անդրե Հոլանդ, Դենիս Օ՚Հեր, Ուես Բենթլի, Էվան Փիթերս, Շայեն Ջեքսոն, Անժելա Բասետ | ||
Լեզու | անգլերեն | ||
Երկիր | ԱՄՆ | ||
Սերիաների քանակ | 10 | ||
Ցուցադրում | |||
Հեռուստաալիք | FX | ||
Ցուցադրման տարեթիվ | Սեպտեմբերի 14, 2016 | — Նոյեմբերի 16, 2016||
Եթերաշրջաններ | |||
|
Պրեմիերայից առաջ հեռուստասերիալի ստեղծողներից մեկը՝ Ռայան Մերֆին, հայտնել է, որ վեցերորդ եթերաշրջանը կլինի «ավելի անհնազանդ» և «մռայլ»՝ համեմատած նախորդ եթերաշրջանի՝ «Հյուրանոցի» հետ։ Սյուժեի և դերասանական կազմի մանրամասները գաղտնի են պահվել մինչ եթերաշրջանի առաջին սերիայի ցուցադրումը։
Ներկայացվել է որպես գերբնական վավերագրական հեռուստասերիալ՝ «Իմ մղձավանջը Ռոանոկում» անվանումով։ Ամուսնական զույգի պատմություն է, որոնց մտածմունքները ցուցադրվում են դերասանների միջոցով։ Շելբի և Մեթ Միլերները Լոս Անջելեսից (Կալիֆոռնիա) տեղափոխվում են նոր տուն, որը գտնվում է Հյուսիսային Կարոլինայում՝ փողոցում Մեթի դեմ կատարված դաժան հարձակումից հետո։ Մեթը տեղափոխվում է հիվանդանոց, և այդ իրավիճակը Շելբիի մոտ առաջացնում է վիժում։ Այն պահից, երբ զույգը տեղափոխվում է նոր տուն, տարօրինակ և գերբնական դեպքերը սկսում են հետապնդել նրանց։
^1Այս դերասանները կատարում են իրենց կերպարների դերերը վավերագրական My Roanoke Nightmare ֆիլմում։
№ | # | Անվանում | Ռեժիսոր | Սցենարիստ | ԱՄՆ-ում հեռարձակման ամսաթիվը | Prod. ծածկագիր | Հեռուստադիտողներ ԱՄՆ-ում (միլիոն) |
---|---|---|---|---|---|---|---|
64 | 1 | "Առաջին գլուխ" "Chapter 1" | Բրեդլի Բյուքեր | Ռայան Մերֆի և Բրեդ Ֆելչաք | 14 սեպտեմբերի, 2016 | 6ATS01 | 5,14[1] |
Երիտասարդ միջռասայական զույգը իր բոլոր խնայողություններով գնում է տուն Հյուսիսային Կարոլինայում և տեղափոխվում այնտեղ։ Սակայն շուտով նրանց անհանգստացնում են աննորմալ երևույթներ, իսկ նրանց բոլոր շրջապատում ամեն ինչ այն չէ, ինչ թվում է։ | |||||||
65 | 2 | "Երկրորդ գլուխ" "Chapter 2" | Մայքլ Գոյ | Թիմ Մայնիր | 21 սեպտեմբերի, 2016 | 6ATS02 | 3,27[2] |
Մեթը և Շելբին գտնում են հանելուկային տեսանյութ լքված նկուղում։ Այդ ժամանակ Ֆլորան՝ Լիի աղջիկը, ծանոթանում է նոր ընկերուհու հետ, իսկ տանը շարունակում են տեղի ունենալ տարօրինակ իրադարձություններ։ | |||||||
66 | 3 | "Երրորդ գլուխ" "Chapter 3" | Ջենիֆեր Լինչ | Ջեյմս վոնգ | 28 սեպտեմբերի, 2016 | 6ATS03 | 3,08[3] |
Լին, նրա ընտանիքը, ոստիկանությունը և կամավորները շարունակում են կորած Ֆլորայի որոնումները, սակայն միակը, ով տալիս է աղջկան գտնելու թեթևակի հույս, լինում է պայծառատեսը։ Այդ ժամանակ հայտնի է դառնում Մսագործի իսկական անունը։ | |||||||
67 | 4 | "Չորրորդ գլուխ" "Chapter 4" | Մարիտա Գրաբիակ | Ջոն Ջ. Գրեյ | 5 հոկտեմբերի, 2016 | 6ATS04 | 2,83[4] |
Սկատան առաջին անգամ երևում է մարդկանց և հայտնում, թե ինչ է ուզում։ Թոմասինը և ուրվականներն իրենց սեփական պլաններն ունեն բնակիչների և տան հյուրերի վերաբերյալ։ | |||||||
68 | 5 | "Հինգերորդ գլուխ" "Chapter 5" | Նելսոն Քրեգ | Ակելա Կուպեր | 12 հոկտեմբերի, 2016 | 6ATS05 | 2,82[5] |
Միլերները փորձում են դուրս գալ տնից անսպասելի դաշնակցի օգնությամբ, սակայն, հայտնվելով անտառում, նրանք ընկնում են Պոլկերի ընտանիքի ձեռքը։ | |||||||
69 | 6 | " Վեցերորդ գլուխ" "Chapter 6" | Անջելա Բասեթ | Նեդ Մարթել | 19 հոկտեմբերի, 2016 | 6ATS06 | 2,48[6] |
«Իմ մղձավանջը ռոանոկում»-ի ռեժիսորը որոշում թողարկել երկրորդ եթերաշրջանը՝ օգտվելով շոուի մեծ հաջողություններից։ Ըստ նրա մտադրության՝ առաջին եթերաշրջանի դերասանները և նրանց իրական կյանքի նախատիպերը կբնակվեն նույն տանը Արյունոտ Լուսնի ժամանակաշրջանում, որպեսզի Լիին ստիպեն խոստովանել իր նախկին ամուսնու՝ Մեյսոնի սպանությունը։ | |||||||
70 | 7 | "Յոթերորդ գլուխ" "Chapter 7" | Էլոդի Քին | ՔՐիստալ Լյու | 26 հոկտեմբերի, 2016 | 6ATS07 | 2,62[7] |
Խուճապը պատում է տան բնակիչներին, և Օդրին, Մոնեն ու Լին որոշում են գնալ օգնության հետևից գաղտնի ստորերկրյա թունելով։ Նույն ժամանակ Շելբին իմանում է, թե ինչի համար է Մեթը վերադարձել տուն, իսկ Ագնեսը ավարտում է իր կարիերան։ | |||||||
71 | 8 | "Ութերորդ գլուխ" "Chapter 8" | Գվինեթ Հորդեր-Փեյթոն | Թոդ Կուբրակ | 2 նոյեմբերի, 2016 | 6ATS08 | 2,20[8] |
Լին, Օդրին, և Մոնեն փորձում են փախչել Պոլկերից։ Միևնույն ժամանակ տանը ուրվականները Շելբիին և Դոմինիկին գցում են ծուղակը։ | |||||||
72 | 9 | "Իներորդ գլուխ" "Chapter 9" | Ալեքսիս Կորիսինսկի | ԹԻմ Մայնիր | 9 նոյեմբերի, 2016 | 6ATS09 | 2,43[9] |
«Իմ մղձավանջը Ռոանոկում» հեռուստաշոուի երեք երկրպագուներ որոշում են այցելել տուն՝ ընտրելով դրա համար ամենաանհրամար պահը։ Լին և Օդրին փորձում են հետ բերել տեսագրությունները, որ արվել էին Պոլկերի տանը, սակայն պարզվում է, որ նոր դաշնակիցն ի վիճակի չէ նրանց ինչ-որ բանով օգնելու։ | |||||||
73 | 10 | "Տասներորդ գլուխ" "Chapter 10" | Բրեդլի Բուքեր | Ռայան Մերֆի և Բրեդ Ֆալչակ | 16 նոյեմբերի, 2016 | 6ATS10 | 2,45[10] |
«Երեք օր դժոխքում» շոուի ավարտից հետո Լին մարդասպանության համար կանգնում է դատարանի առջև, իսկ հետո համաձայնում է հարցազրույց տալ Լանա Ուինթերսին։ |
2015 թվականի նոյեմբերի 10-ին FX հեռուստաալիքը ավելացրել է վեցերորդ եթերաշրջանը[11], որի պրեմիերան կայացել է 2016 թվականի սեպտեմբերի 14-ին[12]։ 2015 թվականի օգոստոսին հեռուստասերիալի ստեղծողներից մեկը՝ Ռայան Մերֆին, վեցերորդ եթերաշրջանի մասին ասել է, թե «Այն կլինի ավելի մռայլ, բայց պակաս ճոխ, քան հինգերորդ եթերաշրջանը («Հյուրանոց»)։ Ավելի շատ բռնություն և մթություն»[13]։ 2015 թվականի հոկտեմբերին՝ հինգերորդ եթերաշրջանի հետ ցուցադրվել է նաև տեսանյութ նկարահանումների հրապարակից, որտեղ Մերֆին ասել է, որ վեցերորդ եթերաշրջանի թեման թաքնված է առաջին եթերաշրջանում, նաև մի քանի այլ եթերաշրջաններում, բայց ի սկզբանե պլանավորվել էր այդպես անել յոթերորդ եթերաշրջանում։ 2016 թվականի հունվարի FX հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Ջոն Լանդգաֆը նշել է, որ վեցերորդ եթերաշրջանի իրադարձությունները կկատարվեն ներկա ժամանակներում, բայց կցուցադրվի նաև անցյալը[14]։ Նա նաև հաստատել է, որ եթերաշրջանի պրեմիերային էպիզոդը կթողարկվի 2016 թվականի աշնանը։ Հունիսի վերջին հրապարակվել է եթերաշրջանի առաջին պաստառը՝ սև ֆոն, վեց թիվը և միաժամանակ հարցականի նշանը՝ նկարված կարմիր գույնով։ Հուլիսի 6-ին պաշտոնապես հայտարարվել է, որ առաջին էպիզոդի պրեմիերան կկայանա 2016 թվականի սեպտեմբերի 14-ին FX հեռուստաալիքով[12]։
Մերֆին 2015 թվականի հոկտեմբերին հայտնել է, որ խնդրել է դերասանուհի և երգչուհի Լեդի Գագային, ով կատարել էր դեր հինգերորդ եթերաշրջանում, վերադառնալ վեցերորդ եթերաշրջան, բայց չէր սպասում այդքան արագ պատասխանի[15]։ 2016 թվականի մարտի 4-ին Լեդի Գագան հաստատել է իր մասնակցությունը վեցերորդ եթերաշրջանին[16]։ Դերասանուհի Էմմա Ռոբերթսը, ով նկարահանվել է երրորդ՝ «Կախարդների գիշերաժողով» եթերաշրջանում, ասել է, որ ինքը զրուցել է Մերֆիի հետ իր «դիվային» դերի վերաբերյալ գալիք եթերաշրջանում[17]։ 2016 թվականի փետրվարին դերասանուհի Անժելա Բասետը հաստատել է իր մասնակցությունը վեցերորդ եթերաշրջանին «Larry King Now» նախագծին տրված հարցազրույցի ժամանակ[18][19]։ 2016 թվականի մարտին կայացել է Paley Fest մրցանակաբաշխությունը, որտեղ Մերֆին հրավիրել էր Քեթի Բեյթսին, Դենիս Օ’Հերին, Սառա Փոլսոնին, ֆինն Ուիթրոկին, Շայեն Ջեքսոնին, Ուես Բենթլիին և Մեթ Բոմերին։ Հայտնի է դարձել, որ կինոփառատոնին մասնակցած բոլոր դերասանները վերադառնալու են վեցերորդ եթերաշրջանում[20]։ Մյորֆին նաև ասել է, որ վեցերորդ եթերաշրջանին կմասնակցեն երեխաներ, քանի որ իրեն դուր է եկել նրանց հետ աշխատանքը հինգերորդ եթերաշրջանում, թեև դա եղել է դժվար։ 2016 թվականի մայիսին դերասանուհի Ջեսիկա Լենգը, որ սերիալի առաջին չորս եթերաշրջաներում կատարել էր գլխավոր դերեր, Չառլի Ռոուզին տված հարցազրույցում նշել է, որ չի մասնակցի վեցերորդ և հետագա եթերաշրջաններին՝ ասելով․ «Ես դրան նվիրել եմ չորս տարի, չորս եթերաշրջան։ Ամեն տարի ինձ նվիրել է հիանալի դերեր։ Ամեն ինչ փոխվում էր եթերաշրջանից եթերաշրջան՝ իմ աշխատանքը դարձնելով ավելի հետաքրքիր․․․ բայց ոչ։ Երբեմն դու հասնում ես ինչ-որ բանի ավարտին, և դա պետք է անել բնական ճանապարհով[21]։ 2016 թվականի հունիսին հայտնի է դարձել, որ դերասան Լեսլի Ջորդանը, որ կատարել էր դեր երրորդ՝ «Ամերիկյան սարսափ պատմություն։ Կախարդների գիշերաժողով» եթերաշրջանում, նույնպես կվերադառնա եթերաշրջանին[22]։ Ավելի ուշ՝ նույն ամսում, Բոմերը[23], Ջեքսոնը[24] և Էվան Փիթերսը[25] պաշտոնապես հաստատել են, որ կմասնակցեն եթերաշրջանին։ Հետագայում հայտնի է դարձել, որ եթերաշրջանին մասնակցելու է նաև Տաիսսա Ֆարմիգան, ով ավելի վաղ նկարահանվել էր առաջին և երրորդ եթերաշրջաններում։
Մարտին հեռուստաալիքը ստացել է մեծ գումար Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում նկարահանումների համար[26]։ Վեցերորդ եթերաշրջանի նկարահանումները սկսվել են Լոս Անջելեսում 2016 թվականի հունիսին[27]։ Հետագայում հայտարարվել է, որ դերասանուհի Անժելա Բասետը հանդես կգա որպես եթերաշրջանի որևէ էպիզոդի ռեժիսոր[28]։ 2016 թվականի օգոստոսի 1-ին TMZ հեռուստաալիքը լուսանկարներ է հրապարակել վեցերորդ եթերաշրջանի նկարահանման ենթադրյալ վայրից։ Վայրը Կրոատոն կղզում է (Ռոանոկ կղզու մոտ), որտեղ ապրել է նույնանուն հնդկացիական ցեղը, ովքեր անհետ կորել են 1587-1590 թվականներին։ Հետո TMZ-ն հրապարակել է տան լուսանկարները՝ Կալիֆոռնիա նահանգի անտառում[29]։ Կայքի տվյալներով՝ տունը կառուցվել է հատուկ գաղութային ոճով նկարահանումների համար[30]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.