Ամերիկայի պատմություն
From Wikipedia, the free encyclopedia
Ամերիկայի պատմություն, Հյուսիսային և Հարավային Ամերիկաների պատմություն։ Գերմանացի քարտեզագիրներ Մարտին Վալդսեմյուլերը և Մաթիաս Ռինգմանը Ամերիկան անվանակոչվել են իտալացի ճանապարհորդ Ամերիգո Վեսպուչիի անունով[1]։ Վեսպուչին, ով 1497-1502 թվականներին ուսումնասիրել է Հարավային Ամերիկան, առաջին եվրոպացին էր, ով ենթադրել է, որ Ամերիկան ոչ թե Արևելյան Հնդկաստան է, այլ նոր, անհայտ մայրցամաք։ 1507 թվականին Վալդսեմյուլլերը կազմել է աշխարհի քարտեզը, որտեղ նա դրել է «Ամերիկա» անվանումը Հարավային Ամերիկայի մայրցամաքում՝ ներկայիս Բրազիլիայի տարածքում[2]։ Ավելի ուշ, երբ Հյուսիսային Ամերիկան հայտնվել է քարտեզների վրա, այս անունը տարածվել է դրանում, 1538 թվականին Գերարդ Մերկատորը օգտագործել է «Ամերիկա» տեղանունը աշխարհի քարտեզի վրա ամբողջ արևմտյան կիսագունդը նշանակելու համար[3]։