![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/ca/Americas_%2528orthographic_projection%2529.svg/langhy-640px-Americas_%2528orthographic_projection%2529.svg.png&w=640&q=50)
Ամերիկա
մայրցամաք / From Wikipedia, the free encyclopedia
Ամերիկա[1][2] (իսպ.՝ América, պորտ.՝ América, ֆր.՝ Amérique)[3], աշխարհամաս, որ միավորում է երկու մայրցամաք` Հյուսիսային Ամերիկան և Հարավային Ամերիկան, ինչպես նաև մի շարք կղզիներ, այդ թվում` Գրենլանդիան։ Աշխարհամասն անվանում են նաև Նոր Աշխարհ։ Այս աշխարհամասը կարելի է բաժանել Հյուսիսային Ամերիկայի (ԱՄՆ, Կանադա, Մեքսիկա և նրանցից արևելք ընկած կղզիները), Լատինական Ամերիկայի (մայրցամաքի իսպանախոս, պորտուգալախոս կամ ֆրանսախոս տարածքներ), Հարավային Ամերիկայի (Հարավային Ամերիկա մայրցամաքի պետություններ) և Կենտրոնական Ամերիկայի (Հյուսիսային Ամերիկայի պետությունները, որոնք գտնվում են Մեքսիկայից հարավ) և Կարիբյան ավազանը (Կարիբյան ծովի կղզիներն ու գաղութները,որոնք նախկինում կոչվում էին Վեստ Ինդիայի) տարածքները, որոնք կոչվում են Անգլո Ամերիկա[4]։ Ամերիկա աշխարհամասում է նաև աշխարհի ամենամեծ Գրենլանդիա կղզին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ամերիկա (այլ կիրառումներ)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/ca/Americas_%28orthographic_projection%29.svg/320px-Americas_%28orthographic_projection%29.svg.png)
Ամերիկայի 36 նահանգները և 17 կախյալ տարածքները դասակարգելու համար ՄԱԿ հիմք է ընդունում աշխարհագրական և լեզվական սկզբունքները։
«Ամերիկա» բառը հաճախ օգտագործվում է հոմանիշ աշխարհամասի երկրներից մեկի՝ ԱՄՆ-ի անունով[5]։ («ամերիկական»՝ նշանակում է, որ արտադրված է ԱՄՆ-ում, գտնվում է ԱՄՆ-ում և այլն:), իսկ «Ամերիկա հայտնաբերել» ասացվածքը հաճախ նշանակում է «բոլորին վաղուց հայտնի և ակնհայտ տեղեկություններ հաղորդել»։