Ամանորը Վիետնամում
From Wikipedia, the free encyclopedia
Տետ (վիետ․՝ Tết), լրիվ անվանումը՝ Տետ նգուեն դան (Tết Nguyên Đán, 節元旦, բառացի՝ «առաջին առավոտի տոն»), վիետնամական Նոր տարին ըստ լուսնա-արեգակային օրացույցի, պետական տոն Վիետնամում, երկրի ամենակարևոր և հանրահայտ տոնը։
Ամանորը Վիետնամում | |
---|---|
Հոշիմինի հրապարակը՝ Տետի ժամանակ զարդարված ծաղիկներով և մրգերով | |
Տեսակ | ամենամյա միջոցառում |
Ենթադաս | East Asian New Year? |
Ամսաթիվ | լուսնային օրացույցի առաջին ամսվա առաջին օրը |
Տոնվում է | Վիետնամ |
Ի հիշատակ | ասիական Նոր տարի |
Տետը նշվում է չինական նոր տարվա հետ միաժամանակ, թեպետ ժամանակային տարբերություն առկա է լինում՝ կապված Հանոյի և Պեկինի ժամանակների տարբերության հետ։ Տոնակատարությունը սկսվում է լուսնային օրացույցի առաջին ամսվա առաջին օրը (մոտավորապես հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին) և շարունակվում է մեկ շաբաթ։ Տետը համարվում է գարնան առաջին օր, այդ պատճառով տոնը հաճախ անվանում են նաև «գարնան տոն»՝ հոյ սուան (վիետ․՝ Hội xuân)։ 2016 թվականին այդ օրը համընկնում է փետրվարի 8-ի հետ[1]։
Տետը ընտանեկան տոն է, մարդիկ աշխատում են վերադառնալ ճամփորդություններից և այն նշել հարազատների հետ[2][3]։ Երեխաներին նվիրում են փողով ծրարներ և հագուստ, ինչին ի պատասխան՝ երեխաները մեծահասակներին երկարակեցություն են մաղթում[4]։
Տոնակատարությունը ուղեկցվում է նախնիների պաշտամունքի հետ կապվող բազմաթիվ ծիսակատարություններով։ Տոնի նախօրեին տներն ու փողոցները զարդարում են ծաղիկներով և որոշակի մրգերով, մթերքներ են գնում ամանորյա ուտեստներ պատրաստելու համար[5]։ Ուտեստների մեջ գլխավորը համարվում է եփած բրնձային կարկանդակը՝ բանտինգը՝ մունգի պտուղների և խոզի մսի միջուկով, որը փաթաթվում է բանանի տերևներով և կապվում է բամբուկե առաձգական ձողիկով[6] :
Տետը զուգակցվում է դիմակահանդեսային շքերթին, որի ժամանակ կատարվում է առյուծի պարը, ինչպես նաև կազմակերպվում են բազմաթիվ փառատոններ և տոնավաճառներ, որոնք գրավում են կես միլիոնի հասնող այցելուների[2][7]։ Չնայած նրան, որ շատ առևտրականների Նոր տարվա նախօրյակին բարձրացնում են գները, բայց և լինում են հատուկ ամանորյա զեղչեր, օրինակ՝ Բուխտա Հա Լոնգ Տետի ժամանակ կարելի է այցելել անվճար[8]։
Վիետնամցիները մեծ ուշադրություն են դարձնում այն բանին, թե ով է առաջինը իրենց տուն գալիս Նոր տարում[9]։ Դրանից հետո ավանդաբար մարդիկ իրար տուն հյուր են գնում[5], այցելում են եկեղեցիներ[9]։
Քանի որ համարվում է, որ լավ նշված Նոր տարին ընտանիքին հաջողություն է բերում, կառավարությունը չունևոր ընտանիքներին հատուկ թոշակներ է տրամադրում պարենամթերք գնելու համար։ Հոշիմինում 2013 թվականին թոշակը կազմել է 500 000 վիետնամական դոնգ (մոտ 700 ռուսական ռուբլի) այն դեպքում[10], երբ մեկ կիլոգրամ խոզի միսը արժեր 50 000 դոնգ (75 ռուբլի)[11]։
Վիետնամի ժողովուրդներից մեկի մոտ Նոր տարին համընկնում է այլ ամսաթվերի հետ (օրինակ՝ մուսուլման-տյամերի մոտ), մյուսների մոտ տոնը նշելու ավանդույթներն են տարբեր[12]. Կխմուները խոզի մսով բրնձե կարկանդակների փոխարեն հավ են պատրաստում[13]։