From Wikipedia, the free encyclopedia
Աղվեսասնկեր (լատին․՝ Cantharellus), Cantharellaceae ընտանիքի սնկերի ցեղ։
Աղվեսասնկեր | |
Դասակարգում | |
Թագավորություն | Սնկեր (Fungi) |
Ենթաթագավորություն | Dikarya |
Տիպ/Բաժին | Բազիդիավոր սնկեր (Basidiomycota) |
Ենթատիպ | Agaricomycotina |
Դաս | Ագարիկոմիցետներ (Agaricomycetes) |
Կարգ | Cantharellales |
Ընտանիք | Cantharellaceae |
Ցեղ | Աղվեսասնկեր (Cantharellus) Fr., 1821 |
Գլխարկը (տրամագիծը՝ 3-11 սմ) դեղին է, դեղնաձվագույն, ուռուցիկ, տափակ կամ ձագարաձև, ալիքավոր, երբեմն՝ ոլորված բարակ եզրերով, մակերեսը՝ հարթ։ Ոտիկը (երկարությունը՝ 1-6 սմ, հաստ.՝ 0, 5-2 սմ) գլխարկի գույնի է, վերին մասում՝ լայնացած։ Պտղամիսն սպիտակ է, թույլ դեղնավուն, խիտ, հաճելի, ուժեղ սնկահոտով, գրեթե երբեք չի որդնում։ Թիթեղները հաստ են, նոսր, դեղին, ծալքերի տեսքով իջնում են ոտիկի վրա։ Միջին որակի ուտելի սունկ է։ Օգտագործվում է թարմ, աղ և թթու դրած։
ՀՀ-ում հայտնի է 2 տեսակ առավել տարածված է աղվեսասունկ իսկականը (C. cibarius)՝ Տավուշի, Լոռու մարզերի ասեղնատերև և սաղարթավոր անտառներում, հաճախ՝ մեծ խմբերով՝ հուլիս-հոկտեմբերին։ Աճում է ծառերի տակ փտած բնափայտի կոճղերի կամ հողի վրա, առաջացնում է միկոռիզ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղվեսասնկեր» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղվեսասնկեր» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.