From Wikipedia, the free encyclopedia
«Աղջիկները կամրջի վրա» (նորվ.՝ Pikene på broen), նկարների շարք, որը ստեղծել է նորվեգացի նկարիչ-էքսպրեսիանիստ Էդվարդ Մունկը 1900-ական թվականների առաջին կեսն ընկած ժամանակահատվածում։ Նկարներում պատկերված են կամուրջին կանգնած և գետին նայող երեք աղջիկներ։ Նկարաշարի առաջին ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Օսլոյի արվեստի, ճարտարապետության և դիզայնի ազգային թանգարանում (1899 կամ 1901 թվականներին վրձնած)[1]։
Աղջիկները կամրջի վրա | |
---|---|
տեսակ | կտավների խումբ |
նկարիչ | Էդվարդ Մունկ |
տարի | 1901 |
բարձրություն | 83 սանտիմետր |
հատվածն է | Աղջիկները կամրջի վրա, Աղջիկները կամրջի վրա, The Girls on the Bridge?, The Girls on the Bridge?, The Girls on the Bridge?, The Girls on the Bridge? և Girls on the Pier? |
Ծանոթագրություններ |
«Աղջիկները կամրջի վրա» կտավի առավել վաղ տարբերակները Էդվարդ Մունկը վրձնել է հընթացս 1900- 1901 թվականներին, երբ գտնվում էր իր շատ սիրելի Օսգորստրաննե քաղաքում։ Այստեղ նկարիչը ամեն ամառ անցկացնում էր իր հանգիստը[2]։ Հենց Օսգորստրաննեում Մունկը վերականգնեց ֆիզիկական և հոգեբանական քայքայված առողջությունը Տուլլա Լարսենի հետ անհաջող սիրավեպից հետո։ Լիովին ապաքինվելով` նկարիչն անցավ ակտիվ աշխատանքային գործունեության[1][2]։ Առաջին ուրվանկարները հեղինակն արել է տեղի դպրոցի աղջիկների հետ, որոնք խաղում էին կամրջի վրա։ Մունկը խնդրեց նրանց, որ միաշարք կանգնեն կամրջի ճաղաշարի մոտ, որպեսզի սկսի ուրվագծել[2]։
«Աղջիկները կամրջի վրա» ստեղծագործության առաջին տարբերակում աղջինկերը կանգնած են թիկունքով դեպի հեղինակը և հայացքով դեպի ճաղաշարը։ Մյուս տարբերակներում նրանք պատկերված են կամրջի կենտրոնում հակառակ դիրքով՝ հայացքով դեպի նկարիչը։ Գոյություն ունի նկարի մի տարբերակ, որտեղ պատկերված է Մունկի ընկերուհին՝ Օսե Նյորրեգորը[2][3]։ Կոմպոզիցիոն առումով նկարը մոտ է «Ճիչ» ստեղծագործությանը. այստեղ նույնպես կիրառված է հեղինակի սիրելի ոճը՝ անհետացող ճանապարհներ ու գծեր։ «Աղջիկները կամրջի վրա» կտավի խորքում միաձուլվում են, ինչպես որ «Ճիչում», ճանապարհը, կամուրջը և ճաղաշարը։ Այս նկարը փաստացիորեն նմանվում է «Ճիչ»-ի հայելային անդրադարձին։ Սակայն այս կտավում չկա տագնապն ու ընդգծված սարսափը. սա առավել գունեղ, կյանքով լեցուն կտավ է, ի հակադրություն Մունկի «Կյանքի ֆրիզ» ժամանակահատվածի շատ նկարների[2]։
Ի տարբերություն Էդվարդ Մունկի առավել վաղ ստեղծած շատ նկարների, «Աղջիկները կամրջի վրա» ստեղծագործությունը արվեստագետների, քննադատների և հանդիսատեսի կողմից արժանացավ դրական ընդունելության[2]։
Նկարի տարբերակներից մեկը հեղինակը հատուկ վրձնել է փարիզյան «Անկախների սալոն»-ի (1903 թվական) համար։ Այդտեղից կտավը գնեց ռուս արդյունաբերող, հավաքորդ Միխայիլ Աբրամովիչ Մորոզովը։ Ներկա պահին այդ կտավը պահպանվում և ցուցադրվում է Մոսկվայի Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարանում[1][4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.